բաժին Կյանքի Օպտիմալացում, Փիլիսոփայական

Մեկ տեղեկացված մարդու հետ 1 ժամ խոսալը ավելի արժեքավոր է քան 1 ժամ գիրք կարդալը։

Մեկ ժամ գիրք կարդալը ավելի արժեքավոր քան մեկ ժամում 20 հոդված կարդալը։
Մեկ ժամ հոդվածներ կարդալը ավելի արժեքավոր է քան 1 ժամ ստատուսներ կարդալը։
Չնայած, հոդված էլ կա, ստատուս էլ, գիրք էլ ․․․ բայց տեղեկացված մարդը սրանց բոլորին ծալած ունի ․․․ Ու մյուսները մարդու նկատմամբ սուրոգատ են։

Իհարկե, Կեպ ․․․

 

Առակ խաշի մասին

Մոլլա Նասրեդինը խաշ է դնում։ Կանչում է ընկերոջը։ Ընկերը գալիս է , նրան խաշ են տալիս մսով։ Հետո մի հոգի էլ է գալիս, ասում են «ո՞վ ես» ասում է, «ընկերոջդ ընկերն եմ»։ Սրան էլ խաշ են տալիս, բայց առանց մսի։ Հետո երրորդն է գալիս, սա էլ ընկերոջ-ընկերոջ ընկերն է լինում։ Սրան էլ ավելի ջրիկ խաշ են տալիս։ Երբ գալիս է չորրորդը, նրան հասնում է ջուր։ Բողոքում է , բա ինձ ինչի եք ջուր տվել, Նասրեդինն էլ բա․ «սա խաշի-խաշի-խաշի-խաշն է»։

 

Իրական խոսակցություն

Ա։  այսինչ գիրքը կարդացե՞լ ես

Ս։ չէ, ես երկրորդական աղբյուրներ չեմ կարդում

 

ՀԳ։ Արժե մի հատ խաշ ուտել, արդեն ժամանակն ա, սեզոնը բացվել ա։

  1. հեյ, մի քիչ չհասկացա. նկատի ունես գիրքը երկրորդական աղբյուր չի՞ կարող լինել։ ու մի քանի տեղ հանդիպեցի էդ հասկացությունը ։Ճ ի՞նչ նկատի ունես դրա տակ։

    • Ընդհակառակը գիրքը նույնպես կարող է, ու գրքերի ճնշող մեծամասնությունը երկրորդական աղբյուրներ են։

Մեկնաբանությունները փակված են