չհերիքող ժամանակի մասին

Չգիտեմ ինչ անեմ, մի բան կա, որի դեմ ոչինչ անել չի լինում։ Ժամանակն է, ոչ մի բան չի լինում սրա դեմ անել, միշտ քիչ է, մի հատ էլ իմ սովորությունները ժամանակի օգտագործման տեսանկյունից ժամանակիս հերն անիծում են։ Ոչ մի սիստեմ չի օգնում, ոչ թասքլիսթը, ոչ շաբաթեկան պլանավորումը, ոչ էլ Քովիի աղյուսակը, միշտ հետ եմ մնում պլանավորածից, միշտ մի քանի օրով հետ եմ, ու եթե հանակած որևէ միջանկյալ գործ է արանքն ընկնում, ամեն ինչ ավելի է խառնվում։ Ցավը նրա մեջ է, որ փող աշխատելու ժամանակն է սա, իսկ զարգացման համար , հետաքրքիր անհատական նախագծեր անելու համար ժամանակ չի մնում, նորմալ շփվելու ժամանակ չի մնում, գրիք կարդալու, կինո նայելու ․․․ Հենա մի 4 սեսիա ֆոտո եմ արել, երկուսը փողոցում, երկուսն էլ Հայաստանի տարբեր քաղաքներում․ չէմ կարում մշակեմ, զգում եմ, որ արդեն քանի անգամ է լաց եմ լինում բլոգումս, բայց դե սա իմ օրագիրն է ․․․ Ինչ որ ձևով պետք է նորից օպտիմիզացնել

Օր համար 10798

GITC-ի հետ համագործակցությունս ավարտվեց, այլևս այնտեղ չէմ դասավանդելու, ու ամեն մի «էպոխայի» ավարտից հետո մարդ պիտի ռեֆլեկսիա անի իրա արածը ու չարածը։ Իրականում ամնադժվար բանը ինքնագնահատումն է, ի՞նչի վրա հիմնվել։ Մարդկանց հետ է կապված․․․ Արդյո՞ք կարողացել եմ սովորեցնել ուսանողներին մաքսիմալը նրանից ինչին ինքս տիրապետում եմ։ Արդյո՞ք դա բավարար էր։ Արդյո՞ք որևէ բան սովորեցնելը ավելի շատ կապված է սովորեցնողից, թե՞ ավելի շատ սովորողից։ Արդյո՞ք ճիշտ էին մեթոդները։ Արդյո՞ք «դուք մեզ ահագին բան սովորեցրիք»-ը անկեղծ է, կամ նույնիսկ իրական գնահատական է։ Մյուս կողմից արդյո՞ք «մենք կտխրենք»-ը ուղղակի անձնական կապվածության ու սիմպատիայի հարց չի։ Ու ամենակարևոր բանը։ Արդյո՞ք գիտելիքը չափելի մեծություն է։ Իրականում տեղի ունեցած մանր ինտրիգներին իսկի չէմ ուզում անդրադառնալ, իսկ դրանք կային։ Ինձ ավելի հետաքրքիր է , թե ինչն եմ ես սխալ արել, ու արել եմ արդյոք որևէ բան սխալ։ Այդպես, մտածել է պետք ․․․ Հուսով եմ գոնե սրա պես չեմ արել։ Ամեն դեպքում, մտածել, անել եզրակացություններ և նայել առաջ։ Դբա

2013թ․ Ամփոփում և Շնորհավորանքներ

Տարվա ամփոփում․ արվածի, չարվածի ու չստացվածի քննություն ու հաշվետվություն։ Նախ և առաջ ինքնս ինձ համար, հետո նաև ձեզ համար իմ հարգելի ընկերներ։ Ամփոփումը տալիս է նոր ուժեր ու մտքեր ապագա տարվա համար։ Անցնելու եմ ոլորտ առ ոլորորորտ ոլորտ։ Տարիս ակտիվ ու լի էր նոր գործունեույթան ոլորտներով, նոր հետաքրքիր ծանոթություններով, ապրումներով, զբաղմունքներով, նոր մտքերով ու զգացմունքներով։ Լավագույն լուսանկարներ Քիչ եմ նկարել, բայց մի քանի սիրելի կադր ունեմ այս տարի արված։ Ահա դրանք։ Ամենաանհանգիստ տեքստեր Տարբեր փիլիսոփայական տեքստեր, որոնք տարվա կտրվածքով համարում եմ ամնահաջողվածները և ամենակարևորները։ Առաջարկում եմ աչքի անցկացնել։ 1.