բաժին Խառը

Մորթին ներսից

Կնիկ։ Չես մրսո՞ւմ էտ սենյակում նստած
Մարդ։ Չէ, չեմ զգում ցուրտ ա թե չէ
Կնիկ։ Էտ ո՞նց կլինի
Մարդ։ Դե գիտես, կապ չունի կոդ գրես , թե մեդիտացիա անես, կարևորը ուժեղ կենտրոնացած լինես մի բանի վրա, ու չէս զգա, որ ցուրտ ա։  Տիբեթյան որոշ հոգևորականներ այսպիսի քննություն են հանձնում։ Հոգևորականը տկլոր նստում ա լեռնային գետի մոտ մի սառած քարի վրա։ Օգնականները գալիս են , ու սրբիչները թրջում են ջրում, ու փաթաթում քննվողի մարմնին, ու նա պիտի մտքի կենտրոնացման միջոցով մարմնի ջերմաստիճանը այնքան բարձրացնի, որ կարողանա դրանք չորացնել, ու նույնիսկ մեկ մեկ մրցումներ են կազմակերպում, ով ավելի շատ կչորացնի։
Կնիկ։ Դե դրանք երևի հատուկ բաներ են ուտում։
Մարդ։ չէ հա՜, ինչ՞ հատուկ բաներ, բրնձի ալյուրից հաց, թեյ , ու յակի կաթ, էտա դրանց կերածը։
Կնիկ։ Դե էտ յակի կաթից երևի ներսից մորթի ա աճում դրանց մոտ ։Դ