in Խառը

Spintria

Սպինտրիա(լատ. spintria), անթիկ Հռոմի հասարակաց տներում օգտագործվող հատուկ մետաղադրամներ կամ ժետոններ։ Որոնք ենթադրաբար օգտագործվում էին պոռնիկներին իրենց ծառայությունների համար վճարելու նպատակով։ Մետաղադրամի ավերսի վրա հիմնականում նկարաված են եղել սեռական գործողության պատկերներ, կամ թևավոր առնանդամ, կամ էլ կենդանիների կցման նկարներ։
Մի խոսքով եթե կուզեք խորանաք ահա այստեղ, և ահա այստեղ։

Նախորդ հոդվածներից մեկում գրել էի Հնդկաստանի իրավապաշտպանների կաշառակերության դեմ պայքարի մի միջոցի մասին: Առաջարկում եմ մենք էլ սպինտրիատիպ մետաղադրամներ կամ էլ թղթադրամներ թողարկենք բոլոր տեսակի կաշառակերներին վճարելու նպատակով։ Կենտրոնական բանկին ստիպենք սահմանի փոխարժեք դրամի և կաշառա–սպինտրիա ների առք ու վաճառքի համար։ ։)