բաժին Ազատ ԾԱ և Օփենսորս, Լինուքս, ՏՏ

Անվտանգություն

Ասում են, որ Լինուքսի համար վիռուսներ չկան, դե դա մեղմ ասած սուտ է, սակայն Լինուքսը իր բոլոր եղբայրներով հաստատ ավելի անվտանգ է քան Վինդոուսը, ու դրա պատճառները հետևյալն են։

1․ Բաց կոդ

այսինքն, ցանկացած թերություն(ծակ) տեսականորեն ցանկացած մարդ կարող է հեշտությամբ հայտնաբերել, բագ ռեփորթ անել, ու ցանկացած մյուսը, ով հավես ունի, ու համապատասխան գիտելիքներ կարող է փակել այդ ծակը։ Վինդոուսում չէ, այնտեղ մայքրասոֆթի բազմաթիվ մենեջերները իրենց ճարտարապետների հետ պիտի դեռ որոշումներ ընդունեն, ու իրենց ժողովներին երկար-բարակ քննարկեն , հետո ․․․ լավ մի խոսքով մայքրասոֆտը շատ հաս քամակ ունի, իսկ ինչպես հայտնի է հաստ քամակը դանդաղ է շարժվում ․․․ ու ծակերը կարող են երկար ժամանակ այդպես էլ բաց մնալ։

2․ Ռութ

Լինուքսական փոլիսիները ոչ մեկին թույլ չեն տալիս լռելյայն լռվել ռութի տակ, ու կամ ֆռֆռալ ինտերնետներում ու շաշումաշ քաշել ինչ պատահի ու ավտոմատ ինսթոլ անել ու մտնել ուր պատահի սուպերադմինի հնարավորություններով։ Ցանկացած բան ինսթոլ անելիս , անպայման պիտի ևս մի անգամ հաստատես քո իրավունքը, իսկ սուպերադմինի տակ ինչ որ ծրագիր քշելու համար նույնպես պիտի նորից լոգին լինես, մի խոսքով այդքան էլ հեշտ չի էշ-էշ ուրիշին նվիրել քո աստվածային(root) իրավունքները։

3. Լինուքսի համար գրված մալվերներ ու վիռուսներ

Դրանք քիչ են, այո, նույնիսկ մի ահագին մասը գրված են  որպես ապացույց գոյության հնարավորության։ Իմ կարծիքով քիչ են, որովհետև Լինուքս օգտագործողներն են քիչ, ու իմաստ չունի գրել վիռուսներ քանակապես քիչ օգտագործողների համակարգերի համար։ Դրանից տնտեսական օգուտը փոքր է։ Սա ուղակի որպես տեսակետ։

4․ Ու ամենակարևորը, ով ա՞ քշում լիցենզիոն Վինդովս, դու՞, սուտ, չէմ հավատում, հաա՜, կոմտ որ գնեցիր մեջը կար, օկ, բայց որ թռնի ի՞նչ ես դնելու, պիռատսկի ինֆոհենական վինդոուս, ըհը, ու հաստատ համակարգի ավտոմատ թարմացումնեը կանջատես, որպիսի չհայտնվի մեղմ հայտարարությունը նրա մասին, որ դու հնարավոր է որ խարդախության զոհ ես դարձել ու այդ պատճառով քո համակարգը բլոկավորված է։ Հետևանքը կլինի այն որ քո համակարգը ժամանակի տվյալ պահին թարմացված չի լինի , ու նոր հայտնաբերված ծակերի կարկանտանները այդպես էլ չէն արվի։ Դե իհարկե անտիվիռուս ու ֆայրվոլ աշխատում, ու անկապ ուտում ռեսուրսներ, բայց դե ․․․

Լինուքսանման համակարգերի վրա, կարող ես հանգիստ տեղադրել թարմացումները, չմտածելով որ գողություն ես անում, կամ էլ գողից էս գողանում ․․․ Ու միշտ բոլոր ծակերը ժամանակին կփակվեն։ շարունակելի․․․

Ու հա , «Ուբունտու»-ն աֆրիկյան ինչ որ լեզվով նշանակում է «մարդկություն»

18 մեկնաբանություն

  1. իսկ որ վերսյաի linux-ը խորհուրդ կտաք տեղադրել որ 256 ram ով նորմալ աշխատի

    • Ճիշտն ասած ես ինքս չէմ փորձել, բայց այստեղ կա վիդեո, որտեղ XUbuntu-ն աշխատում է, ձեր 256-ի վրա
      http://www.youtube.com/watch?v=z39n5Tleo0A
      բացի դրանից երևի արժե նայել նաև Lubuntu-ի կողմը

      ավելին ցավոք դեռ չէմ կարող ասել

  2. Windows VS Linux… համաձայն եմ են ամենի հետ ինչ գրել եք, բայց չէ որ բոլորիս համար ել շատ ավելի հարմար է WINDOWS օգտագործելը (նույնիսկ և պիռատսկի): իսկ են ինչ հարմար է անել մեզ առօրյաում պատուհաննորի միջոցով, էտ հաստատ 10 անգամ ավելի բարդ ա մարդասիրական ճանապարհով անելը, լինի դա Աֆրիկյան ինչ որ լեզվով: ու խնդրում եմ ես ել նաեք http://www.innonews.info/science/microsoft-y-pokhel-e-ashkharhy-aveli-shat-qan-apple-y.html

    • Ներկայումս գոյություն ունեցող լինուքսի դիսրոներից շատերի ինտերֆեյսը ոչնչով չէն զիճում վինդովսին: Ու ավելի ասեմ, օրինակ ուբունտուի+գնոմ 11-ի ինտերֆեյսը այնքան նորարարական է, որ վիդոուսը դեռ շատ բան պիտի փոխի որ հասնի դրան, օրինակ բազմակի աշխատասեղանների ֆունկցիոնալը, որը նույնիսկ ամենավերջին վինդոուսում չկա: Կամ գնոմ շելը, որը ֆայլերի և ծրագրերի շատ հարմար որոնման համակարգ է:
      Ձեր տրված հոդվածը առանց ապացույցների հողված է. գոնե հոդվածներ գրելիս հղում դրեք մեջը, թե որտեղից է նյութը, կամ դրա աղբյուրը:
      “Վերջերս իրականացված մի հետազոտության արդյունքում պարզվեց”, ու՞մ կողմից իրականացված հետազոտություն, ու՞ր են արդյունքները: Հետո իրոք կա այդպիսի բան, որ վինդոուսով աշխատող մեքենաները ավելի տարածված են: Բայց դա միայն այսպես ասած օգտագերերի համակարգիչներում, իսկ սերվերաային համակարգիչների վրա ավելի շատ լինուքս կա դրած: Բայց դա երբեք չի նշանակում որ վինդուսը փոխել է աշխարը: Կամ էլ լինուքսն է փոխել աշխարհը: Լինուքսը դեռ չի փոխել, սակայն հաստատ կփոխի:
      Ամեն տուն համակարգիչ մտցրել է իրականում Էփլ ընկերությունը, դա Ստիվ Ջոբսի երազանքն ու բիզնես մոդելն է եղել: Հետո նար վինդոուսը սկսեց այդպիս աշխատել:
      Ու մի բան էլ կա, որքան շուտ մարդիկ անցնեն ազատ ու ձրի սոֆթի, այդքան շուտ կսովորեն դրանից օգտվել, որովհետև հեչ հեռու չի այն պահը, երբ տանը ոչ լիցենզիոն սոֆթ օգտագործելու համար մարդիկ դատական պատասխանատվության պիտի ենթարկվեն: Նույնիսկ Հայաստանում:

      • Հետո մի բան էլ կա, լինուքս+որևէ աբալոչկի նկատմամբ մարդկանց վերաբերմունքը ինչքան ես հասկացել եմ կազմավորվում է ամենառաջին հանդիպումից հետո: Կամ մարդիկ ովքեր միանգամից շատ են սիրում այն, մյուսները ՝ ատելով ատում են: Դա երևի կապված է այն բանից, որ երևի ամեն մի ժեշտի վրա նույն ձևով չի աշխատում նույն աբալոչկեն, մեկի վրա շատ լավ է աշխատում, մյուսի վրա ոչ այդքան: Բայց ենթադրում եմ, որ զարգացմանը ընթացքում այդ թերությունները հաստատ կշտկվեն:

      • Ազատ ու ձրի սոֆտ???? ինչքան Linux-նա ազատ ու ձրի, այնքան էլ Windows-ը: (եթե հաշվի չառնենք Հայատանը, չնայած մեր մոտ Էլ արդեն վաճառվող նոթերի 80% -լիցենզիոն վինդովսով են, ու նույնիսկ PC-ներ էլ կան:)

        Ես հարցրել եմ ֆրանսիայում, կանադայում և ԱՄՆ-ում մեր ֆիրմայի գործընկերներին, իրանց մոտ 99 տոկոսով windows են օգտագործում, ու իրանք ծրագրավորման ընկերություններ են: Իսկ ԱՄՆ-ում APPLE երի վրա են Windows նստցրել ու աշխատում են տենց….

        Էս հարցը չլուծվող ա, պետք ա օգտագործենք են ինչ մեզ հարմարա… իսկ իրանք պետք իրար հետ լավ համագործակցեն, որ մեզ ավելի հարմար լինի:

        • Չէ, չէ…
          նախ նոութի ու ՓիՍի-ի գինը աճում է լիցենզիոն վինդուսի հաշվին:
          Հետո ձեր ֆիրմայի գործընկերները իհարկե կարող են վինդոուս օգտագործել, ինչ ինչ նկատառումներով ու որ դրանք ծրագրավորման ֆիմաներ են դա չի խոսում նրա մասին, որ վինդոուսը ավելի լավն է քան լինուքսը:
          Իսկ ի՞նչ են ծրագրավորում ձեր ֆիրմայի գործընկերները, ի՞նչ տիպի սոֆտ: Հարցս հռետորական չի, ուզում եմ իմանալ:

          Հետո եթե ձեզ հարմար է, օգտագործեք նազդառովիե այն ինչ ուզում եք

          Ինչ մնում է ձեր այս ասածին որ . «ինչքան Linux-նա ազատ ու ձրի, այնքան էլ Windows», սա անհասկանալի արտահայտություն է, այնպիսի տպավորություն է ստեղծվում որ «ազատ» ու «ձրի» տերմինների նշանակությունը միակողմանի եք հասկանում:

          Մի բան էլ. ես չեմ ուզում նորից գրեմ այն մասին թե ով ինչ է պարտավոր անել, որ մեզ լավ լինի, ով ում հետ պիտի քնի համագործակցի, և այլն որովհետև արդեն իմ կարծիքը գրել եմ
          http://ablog.gratun.am/1702/1702/
          մի քիչ ավելի ընդհանուր է, բայց լրիվ թեմայի մեջ …

          • լիցենզիոն սոֆտով սարքավորման գինը միայն Հայաստանում ա բարձրանում… քանի որ մեր բիզնեսմենները ավելի խելացի են:

            ամբողջ աշխարհում տենց բան չկա, որ նույն նոթը win-ով կամ առանց win-ի տարբեր գներ ունենան: Էտ ուղակի գովազդ ա:

            Մեր գործընկերները web-app-եր են սարքում(ծրագրավորում), ասենք google docs:

            «ազատ» ու «ձրի» — մեր նման մարդկանց համար դա նույնն ա

        • Կա երկու խնձոր
          առաջինը պոկել են ծառից
          երկրորդը առել են շուկայից , պայմանական 50դրամով

          պատրաստել են մուրաբա, նույն տեխնոլոգիայով, նույն գազի վրա ու նույնքան շաքարով, այս ամենի գումարային գինը վերցնենք 100դ.

          ու ինչպե՞ս է ստացվում որ 100+50 -ը և 0+50 -ը հավասար են իրա՞ր

          դա մեր բիզնեսմենները չէն այդքան խելացի, դա համաշխարհային բիզնեսմեններն են շատ խելացի, քանի որ ժեշտը ԻՄՀԿ պիտի առանց սոֆթի վաճառվի, ու եթե ուզում ես առանձին գնիր վինդուս ՇԱՏ ԹԱՆԿ, եթե չես ուզում դիր դեբիան, ուբունտու, ֆեդորա, մինթ, գնու և այլն՝ ԱՆՎՃԱՐ …, եթե չես կարող դնել ՄԻ ՔԻՉ ՓՈՂՈՎ դնել տուր նրան ով կկարողանա:

          Ասածս այն է , որ դա եթե նույնիսկ այդպես է, որ նույն գինն ունեն, չնայած համոզված չեմ,(համոզվելու համար հղում կուզեմ տաս համեմատականներով) դա անտրամաբանական է, ու դա վինդոուսի մոնոպոլիայի արդյունք է: Դրա միակ բացատրությունը այն է, որ համաշխարային բինեսմենները լինուքսով կոմպերի գինը արհեստական բարձրացնում են , և հավայի տեղը ավելի շատ փող են աշխատում:

  3. Ինքս անցել եմ Ուբունտու-ի, բայց ինչքան էլ «կռիվներում» ուբունտուն հաղթող դուրս գա, մեկ ա դեսկթոփ-ի համար win-ից լավը չկա։ Այ սերվերների համար թող ադմինները օգտագործեն *NIX-եր։

    • win-ը լավ ա մենակ չխորացող մարդկանց համար, բայց լինուքասային սիստեմները ստիպում են խորանալ, այնպես որ հա, եթե ուղղակի պետք ա նենց մի օս, որը պիտի ուղղակի աշխատի միգուցե և ճիշտ ես ասում, ես հիմա գնոմը քցել եմ ու տեղը դրել եմ xcfe, xubuntu — ա դարել սիստեմս, ու նենց ա թռնում որ ոչ մի վինդովսի հետ չեմ փոխի ։Ճ

  4. չէի ասի, եթե ոչ անհրաժեշտությունը, ապա WIN-ից կօգտվեի, գլյուկներ շատ ունեն նիքսերը․․․ արդեն ստիպված իգնոր եմ տվել error report-ը (չնայած, արդարության հանուն պտի ասեմ որ ավելի թեթև ա)։

    • շատ միանշանակ ես ասում, ես կլինի արդեն մի 8 ամիս ուբունտու եմ քշում, վերջի մի ամիսը xcfe -ով ու քո ասած շատ գլյուկները չէմ տեսել, նենց չի որ ընդանհրապես չկա, բայց դե էնքան շատ չի որ միանշանակ ասեմ, որ վինը-ը ավելի լավն ա: Հետո նիքսեր ընտրելը տնտեսական ու փիլիսոփայական (ազատական) որոշում է նաև

    • լավն է, շնորհակալ եմ, միայն մի բան ասեմ
      Իմ մոտ Գնոմը սկզբում շատ լավ էր աշխատում, հետո չգիտեորերորդ աբդեյթից հետո դեբիլացավ, սկսեց սխալներ գեներացնել ու հաճախակի քռաշ էր լինում, հետո նորից դզվեց ինչ որ մի աբդեյթից հետո: Վերջը դրեցի xcfe , հիմա այդպիսի բաներ գրեթե չկան, խորհուրդ եմ տալիս փորձել:

  5. մի բան էլ ավելացնեմ անվտանգության մասին։
    մենք կիսվելուց անցել ենք սեռական բազմացման որ գենետիկ զանազանություն ապահովենք։
    այսինքն եթե մինչ այդ կիսվում էին, ու բոլորը նույն գեները ունեին, ապա շատ հեշտ էր մեկ վիրուսով ամբողջ պոպուլյացիան վարի տալ։ իսկ գենետիկ բազմազանության պարագայում դա հնարավոր չէ, կամ անհամեմատ ավելի բարդ։

    ու շատ եմ սիրում մի պատմություն, ինչպես է Լինուսը ինքը մի վիրուս քաշել, փորձել աշխատացնել իր կարգչի վրա, ու այն չի աշխատել։
    Չի աշխատել, որովեհտեւ այն նախատեսնված էր կոնկրետ ՌեդՀատ թե Ֆեդորայի համար, իսկ իր մոտ իր մի քիչ ավելի այլ սոֆթով արդեն չաշխատեց, համակարգի որոշակի փոփոխությունների պատճառով։
    Ու ապա նա հատուկ փաթչ է արել միջուկը որ չնայած ջիսիսի֊ի փոփոխությունների որի պատճառով այդ վիրուսը էլ չէր աշխատում, մեկ է աշխատի։

    Այնպես որ բոլորը ուրախացել էին, ասում էին՝ տղերքը փաթչ են արել, որ վիրուսը աշխատի, թե չէ չէր աշխատում։

    • հա իմ մոտ հենց այդպես էլ դրած ա, դեռ Վինից լրիվ չեմ հրաժարվել

Մեկնաբանությունները փակված են