in Թուք ու Մուր, Փիլիսոփայական

Ռուսերեն «халява» բառը  չգիտեմթեոր մի լեզվից թարգմանաբար նշանակում է «մոր կաթ»: Ու դա նուրբ ակնարկ է այն բանի, որ կյանքում մարդուն ձրի ոչինչ չի հասնում, բացի մոր կաթից: Իհարկե եթե ձրի բանը մի մարդ իր սեփական կամքով չնվիրի մյուսին: Բայց «халява» բառը իր սկզբնական իմաստը կորցրել է, ու դարձել բոլոր «ձրի» հնարավորությունների ու իրերի երկրորդ անունը: Ու խալյավա կա ամեն տեղ: Այն մարդիկ ովքեր ուզում են, որ պետությունը իրենց տեղը մտածի, ովքեր պահանջում են, որ իրենք ոչինչ չանեն, իսկ պետությունը իրենց համար ապահովի սոցիալական բարիքներ՝ խալյավշիկներ են: Նրանք իհարկե կբողոքեն այս կամ այն երևույթից, սակայն ոչ մի բան չէն ձեռնարկի: Մյուսները կքաշեն տոռենտով ֆայլեր ու միանգամից կանջատեն, ու սիդություն չէն անի, իրենք քաշեցին պրծան էլ ինչի՞ համար մնան բաշխման վրա: Մի այլ տեսակ էլ կա ովքեր բողոքում են իրենց աշխատավարձից: Ու մտածում եմ, բա որ այդպիսի դեմք ես, որ քո աշխատավարձը պիտի երկու անգամ ավել լինի ու այնտեղ որտեղ դու աշխատում ես, դա չէն հասկանում, ինչու՞ չէս գնում այնտեղ որտեղ քո մասնագիտական որակները ավելի ճիշտ կգնահատվեն: Սա էլ մի ձև է խալյավշիկության: Նույնը քաղաքականության մեջ, նույնը ինտերնետում: Մարդկանց մեծամասնությունը ասում է՝ «Տվեք ուտենք»: Ու կապ չունի թե ինչ են ուզում ՝ փող, ֆայլեր, ուշադրություն, լուսանկարներ, հարգանք, բարվոք պայմաններ, փոփոխություններ, հումոր, մտքեր, մարդկային վերաբերմունք, սեր և այլն … Ու ինչքան էլ ուտեն միևնույնն է սոված են մնում:
Սոված են մնում, որովհետև չէն ստեղծում ու չէն տալիս:
Մի քանի զուգահեռ խնդիր կա.

1. Սոված են մնում, որովհետև ուրիշի ստեղծած նույնիկ շատ լավ բանը կարող է իրենց հաքով չլինել, կամ այլ բառերով ասած «իրենցը չլինել»:
2. Միայն մի ուղղությամբ(դեպի ներս) հոգեբանական-էներգետիկ հոսքը կարող է ուղակի ճահճացնել մարդուն: Անընդհատ «ուտող» ու «չշարժվող» մարդը «գիրանում» է, «յուղոտում» ու «ժանգոտում», սա շատ լավ երևում է նոր տարուն երբ մի պահ է գալիս, ու արդեն ինչքան էլ ուտես միևնույնն է սոված ես մնում, չգիտեմ ում մոտ ոնց , իմ մոտ եղել է այդպիսի բան:
3. Իրական բավարարվածությունը միայն սեփական մտքի կամ ձեռքի աշխատանքի արդյունք կարող է լինել։ Այդ բավարարվածությունը նույնիկս մի տեսակ տրանսցեդենտալ է ու իռացիոնալ։ Ու մարդուն հանում է անձնականի ոլորտից ու տեղափոխում այսպես ասած կոլեկտիվ անգիտակցականի ոլորտ։ Չգիտեմ, ես սա զգացել եմ, տարված մի բան ես անում , ու զգում ես , որ քո մեջ քո «ամենօրյա ես»-ից տարբերվող ինչ որ բաներ են արթնանում։ Կամ խոսակցության ընթացքում շատ ոգևորված հոգեվիճակում ինչ որ մի բան ես դուրս տալիս ասում, ու հանկարծ հասկանում ես, որ դու դա երբեք չէիր մտածել, կամ այդ կապը երևույթների միջև մինչ այդ չէիր տեսել, բայց ահա ասեցիր ու դու էլ իմացար դրա մասին։

«Ձուկը գլխից է հոտում».
ավելի մեծ սուտ չկա,այս խոսքը անգործության պատասխանատվությունը ուրիշի վրա դնելու ձև  է, որովհետև գլուխը սնվում է մնացած մարմնից ու չի կարող մարմնից ավելի առողջ լինել:

Այդ ասացվածքը լսելիս միշտ մտածում եմ. «Շատ ճիշտ ա ․․․ քո դեպքում ․․․, երևում ա, որ գլխիցդ ես սկսել հոտել …»

Ես սենց եմ մտածում, ձրի բան պետք չի սպասել, բայց հնարավորության դեպքում պետք է կարողանալ տալ ձրի բան …

ՀԳ1։ Պետությունը ոչ մեկի մաման չի, նաև աշխատավայրը ու հասարակությունը նույնպես  ոչ մաման են, ոչ էլ ձմեռ պապը։ Սրանք ոչ մեկին ոչինչ պարտք չէն։ Ամեն բարիք առաջանում է համագործակցության միջոցով։ Փոխհակադարձ պայքարի ու միասնության մեջ։

ՀԳ2: Շատ հին ուստեք հետաքրքիր բան էին ասում. «Ունենալու համար անհրաժեշտ է տալ»,«ինչքան տաս, էնքան կունենաս»,«տրվեք ու կտրվի ձեզ» ֆիզիկական առարկաների մասին չի խոսքը, այլ հոգևորի: Սերը պիտի տաս, որ դու էլ ունենաս, սա միայն «դու ինձ,ես քեզ» տեսանկունից չէմ ասում, սիրելու հմտությունը պահանջում է անընդհատ կիրառություն: Սենց մի բան «ինչքան սիրես ,այնքան ավելի շատ կարաս սիրես» ու նույնը ուշադրությունը, ու նույնը ստեղծագործելը ու նույնը պայքարը, էլ չեմ ասում մտածելը ու արվեստը … Ասել եմ մի անգամ ուղեղի ամորտիզացիայի մասին: Իսկ Շոպենհաուեր ձյան ասել ա արվեստի մասին «Ամեն մարդ արվեստից հասկանում է ճիշտ այնքան, որքան ինքն է այդ արվեստի մեջ ներդնում»:

Ու մի ժամանակակից զրից «եթե ուզում ես, ունենալ այն ինչ երբեք չէս ունեցել, պիտի անես այն ինչ երբեք չէս արել», չէմ հիշում ով է ասել, ու դա կարևոր էլ չի։

ՀԳ3։ Ազատ ու ձրի ծրագրային ապահովման փիլիսոփայությունը նմանատիպ է։ Մարդը գրում է ծրագիր, տալիս է բոլորին։ Նա կիսվեց, լավ գործ արեց։ Մենք վերցնում ենք ու օգտագործում այդ սոֆթը։ Միշտ ձև կա վարձահատույց լինելու։ Ուրիշին կարող ես ասել, կարող ես մի շիշ գարեջրի գումար փոխանցել ծրագրի ստեղծողին, բլոգումդ գրել ծրագրի մասին ․․․։ Բայց դու իրավունք չունես բողոքելու եթե մի բան այնպես չի աշխատում ինչպես որ դու կցանկանայիր ։ Ու, այո՛ այստեղ էլ է դավանվում ակտիվություն, վերցրու փոխի այն ինչը չէս հավանում։ Ու տուր մյուսներին ․․․

Ու երբ հասարակության մեջ կուտակվում է մի կրիտիկական մարդկային զանգված, որը պատրաստ է կիսվել մյուսների հետ, առաջանում են մյուս մտքերը՝

Մտքեր ձրի էներգիայի մասին

ՀԳ4։ Բոլորս էլ ունենում ենք այսպիսի ձրիակերության պահեր, ես նույնիկ մի ժամանակ բլոգ էլ ունեի, որտեղ հավաքում էի ինտերներից պատվիրած ձրի իրերի գրանցման էջերի հղումները։

Բացի դրանից մի հատ փոստ ունեի այս բլոգում , որը այլանդակ մեծ տրաֆիկ էր բերում, դե երևի կհասկանաք ինչի մասին էր։ Դե էն ․․․ դե չասեմ ․․․ հայկական ․․․ լավ չէմ գրի, որ հիմա էլ այդ բառը փնտրելով չընկնեն էս բլոգ։ Բայց բլոգս տեղափոխելու ու վերաձևավորելու ժամանակ մտածեցի, որ դրանք իմ ընթերցողները չէն, դա զիբլային տրաֆիկ էր , ու ջնջեցի այդ փոստը նա [այստեղ ռուսերեն լեզվով մի օրգանի անուն պիտի լիներ ] ։

ՀԳ5։ Խորհուրդ եմ տալիս կարդալ նաև Նորայրի փոստը, այսօր կարդացի շատ լավն է

Ասք ոչ իմ կարդացողի մասին

Ու եթե դեռ հավես ունեք , սա էլ խորհուրդ կտամ կարդալ, փոստիս հիմնական թեմայի հետ շատ համահունչ է

Հոգեբանական տիպերը ըստ Ֆրոմի (կրճատ, ռուսերեն)