բաժին Փիլիսոփայական

Պայքար էնտրոպիայի դեմ (կենցաղային)

Սեփական սենյակը տարին մի անգամ ։) հավաքելը շատ օգտակար է։ Նախ և առաջ ինչ որ անհասկանալի կապ կա արտաքին աշխարհի էնտրոպիայի հետ պայքարելու ու սեփական ներքին էնտրոպիան քչացնելու մեջ։ Սենյակդ, կոմպդ, դիսկերդ, գրքերդ հավաքում ես , դասակարգում-դասավորում ու ներսումդ էլ մի տեսակ ամեն ինչ ավելի դասակարգված ու դասավորված է դառնում։

Բացի դրանից գտնում ես ինչ որ բաներ, որոնք շատ հին են ու արժեքավոր ու որոնց մասին մոռացել ես։

ՀԳ։ Էնտրոպիան թերմոդինամիկական մեծություն է, որը ցույց է տալիս սենյակի համակարգի քաոսայինության չափը։ Փակ համակարգերում այն անընդհատ աճում է, նույնիսկ ֆիզիկայի այդպիսի օրենք էլ կա, որ սենյակը հակում ունի ինքնաբերաբար խառնվելու ․․․