Սեփական տան (առանձնատան) մասին

Ինչու՞ եմ ես երազում սեփական տան մասին: Որովհետև սեփական տունը ինձ համար ռեալիզացված ազատության ու անկախության խորհրդանիշ է: Հիմա ասեմ թե ինչու: Սեփական տուն ունեցողը երբեք ոչ ոքի չի ջրի, ու ոչ մի վերևի հարկում ապրող տիկին իրեն չի ջրի: Ամռան ամիսներին չի շնչի աղբի հոտը: Սեփական տուն ունեցողը միշտ կարող է ընդարձակվել, ավելացնել մի հարկ, կամ մի սենյակ: Ու չի մտածի այն մասին, որ եթե շատ երախա է ուզում ունենալ, տեղ չի լինի, որ ամեն մեկը իր առանձին սենյակն ունենա: Սեփական տուն ունեցողը կարող է մի փոքր ավելի նպաստավոր էկոլոգիա ստեղծել իր շրջակայքում, մի քանի ծառ ավել տնկել այգում, ու դա ավելի շատ թթվածին կտա: Սեփական տուն ունեցողը միշտ կիմանա թե ինչ միրգ է ուտում, որովհետև հենց ինքը կաճցնի այդ միրգը վերը նշված այգում: Սեփական տուն ունեցողը միշտ հով ու հաճելի տեղ ունի, որտեղ կարող է նստել իր ընկերների հետ ու խմել հենց նույն այգում աճեցված և սեփական ձեռքով

Պայքար էնտրոպիայի դեմ (կենցաղային)

Սեփական սենյակը տարին մի անգամ ։) հավաքելը շատ օգտակար է։ Նախ և առաջ ինչ որ անհասկանալի կապ կա արտաքին աշխարհի էնտրոպիայի հետ պայքարելու ու սեփական ներքին էնտրոպիան քչացնելու մեջ։ Սենյակդ, կոմպդ, դիսկերդ, գրքերդ հավաքում ես , դասակարգում-դասավորում ու ներսումդ էլ մի տեսակ ամեն ինչ ավելի դասակարգված

Գիրք նվիրելու օր 2

Բաաա…, բումեռանգի օրենքի նամաձայն ես էլ ստացա գիրք նվերներՊարզվեց Մանեն բանաստեղծուհի է և գրողների միության անդամ !!! Նա ինձ նվիրեց իր ստեղծագործությունների հավաքածուն՝ «Սխալված աղավնիներ»։ Նաև «Խոսք և Խոստում» երիտասարդ բանաստեղծուհիների ստեղծագործությունների ժողովածուն։