բաժին Կինոարվեստ

Կյանքի արթնացումը նկարը վերցված է կինոպոիսկից

Դավոն գրեց ֆբ-իս պատին այս կինոնկարի մասին։ Նայեցի։ Նկարահանվան տեխնոլագիան շատ հետաքրքիր էր, չէս հասկանում անիմե է՞, թե՞ կինո հատուկ մշակմամբ։ Բայց ամենակարևորը այն է, որ բոլոր առարկաները լողում էին, ու մի տեսակ վիզուալորեն իրար հետ կապ չունեին։ Նույնիկ միևնույն առարկայի տարբեր մասերը կարծես անկախ էին։ Ու դա ծառայում էր մի հատուկ նպատակի, ցուցադրում էր քնի (թե՞ մահվան) վիճակում գտնվող գիտակցության ընկալումները։

Մի տղա քնում է (մեքենայի տակ է ընկնում քնած ժամանակ), ու դառնում այսպես կոչված երազատես (сновидящий-Կաստանեդաի տերմինը)։Սկսում է տեսնել գիտակցված երազներ։ Ու ճիշտն ասած Կաստանեդայի ազդեցությունը զգացվում է։ Կաստանեդաի երազատեսություն մինիմում երկու «դարպասները» առկա են, առաջինը ՝ հասկանալը, որ մարդը գտնվում է երազի մեջ, երկրորդը ՝ երազի մեջ քնելը ու ևս մի երազ տեսնելը։ Չնայած հնարավոր է, որ ես սխալվում եմ, ու ոչ մի ազդեցություն էլ չկա։  Ու սրանով կայֆերը ավարտվում են, երազում գալիս են բազմաթիվ մարդիկ ու սկսում են փիլիսոփայական ինչ որ զրույցներ վարել, ու այսպես ամբողջ ֆիլմի ընթացքում, բեռնում են խեղճ տղայի ուղեղը  Լորկայով, Կյեկեգորով, Արիստոտելով, էկզիստենցիալիզմով, անարխիզմով, սոցիալական արդարությամբ, տրանսհումանիզմով, նեյրոհոգեբանությամբ, ազատության ու անհարաժեշտության փիլիսոփայական հավերժ խնդրով, քվանտային ու դասական մեխանիկաներով, Սարտրով, ռեինկարնացիայով  ու բոլոր հնարավոր և անհնար «-իզմերով» ու «-ականություններով»  էնքան են խոսում որ շան հաչոցը կտրում են ․․․

Ես ցանկանում էի տեսնել ավելի շատ հրաշք , ու ավելի շատ իռացիոնալ ապրումներ, իսկ երազի մեջ այսքան ռացիոնալությանը  չէմ հավատում։

Նենց չի որ ես չէմ հավատում նրան , որ երազում կարող է և մշակույթային շերտ լինի, որի մեջ առկա կլինեն հատնի դեմքեր, կամ փիլիսոփայական կոնցեպցիաներ։ Ես ինքս մի անգամ Հենդրիքսին եմ տեսել լույսի թելերից կազմված սարդոստայնի մեջ խճճված։ Աննկարագրելի ֆանտաստիկ երազ էր։ Ու մեկին էլ գիտեմ, ում Վիկտոր Ցոյը իր դոշի կարմիր վարդը նվեր է տվել, բայց դե ․․․

 

  1. մի հատ վարկածիկ եմ ուզում ստուգել…կգրեք էն առաջինը ինչ կգա Ձեր միտքը էս ֆիլմը վերհիշելուց? խոսքը ավելի շատ կերպարների մասին է

    • ճիշտն ասած արդեն չէ, որովհետև ահագին արդեն մտածել եմ ֆիլմի վրա, ու առաջինը միանգամից շատ բան ա միտքս գալիս, էքսպերիմենտը մաքուր չի ստացվի 🙂

Մեկնաբանությունները փակված են