in Կինոարվեստ

Բրիտանական Կինոյի Օրեր Երևանում : Bloody Sunday

Bloody Sunday (Արյունոտ կիրակի) ֆիլմը պատմում է 1972թ-ի հունվարի 30 -ին Հյուսիսային Իռլանդիայի Դերի քաղաքում տեղի ունեցած դժբախտ դեպքերի մասին: Այդ օրը բրիտանական հատուկ նշանակության զորամիավումները առանձնակի դաժանությամբ սպանդ են կազմակերպել Հյուսիսային Իռլանդիայի քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը ուղղված երթի մասնակից տեղացի բնակիչների նկատմամբ: Այդ սպանդի ընթացքում գնդակահարվել են 13 մարդ: Որոնց թվում էին 6 անչափահաս և մի հոգևորական: Սպանվածներից հինգը գնդակահարվել էին թիկունքից … ևս 14 հոգի վրիավորվել են, դրանցից մեկը հետագայում նույնպես մահացել էր:
 Ու այսպես երկրից երկիր, տարուց տարի …
Մարտի մեկ, Արյունոտ կիրակի 1972, Արյունոտ կիրակի 1905 (Ռուսաստանում), հիպիական հակապատերազմական (վյետնամական պատերազմի դեմ) ցույցեր, սևամորթների իրավունքների պաշտպանության ցույցեր, Մահատմա Գանդի, Մարտին Լյութեր Քինգ, Ջոն Լենոն … ու ամեն տեղ ծեծուջարդ ու սպանությոններ:
 Ու թող ոչ մեկը ինձ չփորցի համոզել որ գազազած ամբոխի դեմը առնել չի լինի, ու զենք է պետք կիրառել: Դրա համար ստեղծվել են բազմաթիվ դեմոկրատիզտորներ ՝ ռետինե փամփուշտներ, ռետինե մահակներ, արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, էլեկտրոշոկ … հերիքա՞ … շատ էլա՛


  1. Վանաձորում կինոդիտումից հետո քննարկում էր անց կացվում ու կարծիքներ էին հնչեցվում, համառեժիսյորն էլ բավականին մանրամասն ու հետաքրքիր մեկնաբանություններ էր անում, որ ավելի շատ արժեք էր ավելացնում ֆիլմին: Իմ հարցը վերաբերվում էր ավելի շատ նրան, թե որն է Հայաստանում ֆիլմը ցուցադրելու նպատակը? խորհուրդ տվեցին հարցն ուղղել Բրիտանական խորհրդին, բայցևայնպես, ի պատասխան հարցիս ենթատեքստին` հնչեց այն միտքը, որ զուգահեռներ կարելի է տանել ինչպես եղեռնի (հիշելով իռլանդական մեծ սովը – great famine), այնպես էլ Ղարաբաղի, Սումգայիթի և վերջապես մարտի մեկի հետ:

    Հուսադրողն այն է, որ ոչինչ գաղտնի չի մնում ու պայքրն իր պտուղները տալիս է վաղ թե ուշ… եթե 1978 թվից 24 տարի պետք է անցներ որպեսզի Միացյալ Թագավորության պես իրավական պետության պես երկրում նման ֆիլմ նկարահանվեր, որը նոր հետաքննության պատճառ ու առիթ կհանդիսանար, ապա Հայաստանում կարծում եմ ավելի շատ ժամանակ կպահանջվի…

    Սակայն, մյուս տեսանկյունից, հաշվի առնելով տեխնոլոգիական առաջընթացն ու առկա տեսա/ձայնագրությունների առատությունն ու այս երկու տարիների ընթացքում դրանց ունեցած ազդեցությունը` հույս ունեմ որ մեր դեպքում 24 տարի սպասելու անհրաժեշտություն չի լինի, մենք Միացյալ Թագավորություն չենք (թե լավ, թե վատ իմաստով) և ժամանակն ամենևին մեր օգտին չի խաղում…

Comments are closed.