Նկարների անվանումների վերաբերյալ մի երկու նկատողություն ստացա։ Ասեցին, որ «կովածաղիկը» դա նաև «գնարբուքն» է , նաև «համբարձման ծաղիկ»։ Համաձայն եմ, բայց «կովածաղիկ» անվանումը ստեղծվել է նույն ժողովրդի կողմից, որի կողմից ստեղծվել է նաև «գնարբուքը» ու նաև «համբարձման ծաղիկը»։ Ինձ «կովածաղիկը» ավելի «տաք» է թվում։ Դա շատ նման է նրան երբ ասում եմ «կնիկս», մարդիկ ասում են կոպիտ ես ասում․ ասա «կինս»։ Բայց «կինը» մի տեսակ շատ ստերիլ է, ու ինձ համար ընդամենը իրավական ստատուս է։ Իսկ «կնիկ»-ը էություն է, մի տեսակ շատ տաք է ու մոտ է։
Ասեցին «պատի ծակ»-ը կարող է նաև լուսամուտ լինել, նաև օդանցք կամ էլ պատուհանիկ կաող է լինել։ Ինձ համար դա հենց պատի ծակ է, որովհետև ես չգիտեմ, դա նախատեսված է եղել լույսի՞, թե՞ օդի ներթափանցման համար, կարող էր նաև ջրատար լինել, անձրևի ջուրը հեռացնելու համար։ Կարելի է իհարկե բազմաթիվ փաստարկներ բերել ու պատմել այն մասին թե ինչին է դա ծառայել, բան չունեմ ասելու շատ ուշադիր կլսեմ ու չէմ ընդդիմախոսի, բայց հենց այն, որ ես չգիտեմ թե դա ինչի համար էր, ու համոզված եմ, որ շատ շատերը չգիտեն խոսում է նրա մասին, որ մենք բան ենք կորցրել։
Ու այդ անվանումը կորցված ավանդության ու գիտելիքի խորհրդանիշ է։
ՀԳ։ Ես չէմ սիրում բացատրել, թե ինչու եմ այս կամ այն լուսանկարը այսպես կամ այնպես անվանում,ու առավել ևս ոչ մի անգամ չէմ արդարանում , դա իմ գործն է ու իմ իրավունքը։ Բայց այս դեպքը ուրիշ է, երկու կարծիքներն էլ հնչեցին իմ կողմից շատ հարգելի մարդկանց կողմից։ Ու ես մտածեցի, որ իմաստ ունի բացատրվել։