in Փիլիսոփայական

Խմբային ինքնանվանման մասին

Հետաքրքիր է, որ շատերը ռաբիզ-քյառթուներին չեն սիրում, ու տեղին ու անտեղին դրա մասին խոսում են։ Դրա մասին մտածելով մի հարցի չկարողացա պատասխան գտնել։ Իսկ չսիողները ո՞վ են, այն իմաստով որ դժվար թե նրանից կարելի է մի մեծ ինքանվանվող խումբի մեջ հավաքել։  Դե մի խումբ ավանդապաշտ զտահայության կողմանկից մարդ կհավաքվի, մի քանի խումբ տարբեր երաժշտական ոճերի սիրահարների խմբեր, կհավաքվեն մարդիկ որոնք ատում են ամեն մի հայկական բան, մի խումբ ինծիլիգենտ կլինի,մտավորականները մի այլ խումբ կկազմեն, մի խումբ «պրիվետիկ» ասողներ, մի այլ խումբ «ok» ասողներ,մի  խումբ այնպիսի մարդիկ ,որոնք նայում են Եվրոպային/ԱՄՆ-ին, մի այլ խումբ որը կասի «դե ռուսը ուրիշ է», ազատ սեքսի կողմկիցները մի այլ խումբ կլինեն։ Այս խմբերի մարդիկ նաև կարող են միանգամից մի քանի խմբում լինել։

Ու գիտե՞ք ինչ, այս բոլոր մարդկանց միավորում է միայն հակադրությունը  քյառթու-ռաբիզ մարդկային տեսակին։ Բայց այս խմբերի ընդհանրություն կազմող մեծ խումբը անուն չունի։ Նրանք կարող են ասել․ «մյուսները քյառթուներն» են, բայց չէն կարող ասել, թե իրենց ամբողջականությունը ինչպես է կոչվում։ Կարելի է անվանել իհարկե հակաքյառթուներ , բայց հակասմամբ չի կարելի սահմանել երևույթ, չի կարելի ասել «շրջանը դա այն է, ինչը քառակուսին չէ»։ Ու ավելին, հակասմամբ չի կարելի արագ սեփական էությանը գալ։ Ու հետևանքը լինում է այն որ պայքարը «ընդդեմ է» ոչ թե «հանուն»։

Կարդացեք նաև «Հանուն և Ընդդեմ» փոստը

http://ablog.gratun.am/2011/09/հանուն-և-ընդդեմ/

ՀԳ։ Կարելի է սեփական էությանը գալ շատ դանդաղ ու եկար ճանապարհով, ինչպես այսպես կոչված «բացասման աստվածաբանության» մեջ է արվում։ Ասվում է․ «Աստված այս չէ», հետո «Աստված այն չէ» ու այսպես շարունակ մինչև «10000 էություննեը» չսպառվեն, ու այն ինչ մնում է տակը դա հենց Աստված ինքն է , որ կա ․․․

ՀԳ 2։ (կապ չունի վերը գրվածի հետ)։ Տաքսիստը ասում է, որ վրաերթների մեծամասնության մեղավորը  հետիոտնն է, ես ասում եմ, որ մեղավորությունը հավասար կիսել է պետք, նա ասում է, որ նաև ոստիկաններն են մեղավոր, որոնք սովորական հետիոտների պես անցնում են փողոցը որտեղ պատահի, ես ասում եմ, որ համաձայն եմ, վարորդը ասում է՝ որովհետև դրանք նույն հայերն են (կարծես թե հայերի մեջ նորմալ անցնող չկա, կամ արտասահմանցիք մեկ ամիս Հայաստանում ապրելուց հետո նույն ձև չէն անում), ես ասում եմ, որ դրանց բոլորին պետք է փոխարինել թուրքերով, բոլոր ներկաները , այդ թվում նաև վարորդը շատ ուժեղ ծիծաղում են (կարծես իմ ասածը հումոր էր, այլ ոչ թե սարկազմ)։

Կարծես թե փողոցը սխալ տեղում անցնելը հայի պերմանենտ հատկանիշն է, իսկ ասենք ֆրանսիացու պերմանենտ հատկանիշը փողոցը միայն հատուկ տեղերում անցնելն է։

  1. Ապեր ես ռաբիզ-քյարթու ներին չեմ ատում, որովհետև դրանց մեջ մտնում են նաև իմ ընկերներից շատերն ու իմ բարեկամներից շատերը: Ու նաև կարիք չունեմ խմբավորվելու: Ու չեմ սիրում որ ռոքեր են ասում դրանով սահմանափակելով կարողությունս ու ախխարհայացքս: Իմ ուզած էն չի որ բոլորը ռոք ջազ, կամ առավել ևս դասական լսեն, այլ էն որ ուղղակի հարգեն իմ լսած ու իմ ապրելու ձևը:

  2. ապեր ես էլ չէմ ատում,
    ու հետո ստեղ որտեղ խմբավոելու կոչ կար՞, ես ուղակի ասում եմ, որ հակաքյառթուները ինքնանվանում չունեն, էտքան բան, դրա համար էլ բան չէն կարա անեն :), իսկ քո ապրելակերպը մեկա չէն հարգելու, մինջև չհարգացնես, էտքան բան:

Comments are closed.