in Ծաղկաքաղ (կոնսպեկտենր և մեջբերումներ), Հայոց Լեզու, Նորօրյա ասույթներ Հայոց Լեզվի մասին

Նորօրյա ասույթներ Հայոց Լեզվի մասին №1




Տիգրան Խզմալյան

 

 


«Ես դեմ չեմ թեքումով դպրոցներին, ավելին` կարծում եմ, որ դրանք անհրաժեշտ են, և մեզանում կան և՛ դպրոցներ, և՛ բուհեր, սակայն ստեղծել օտարալեզու հանրակրթական դպրոցներ, նշանակում է ստեղծել գետտո» …
«Այդ նախագծով ձեռք է բարձրացվում ազգային անվտանգության վրա, փորձ է արվում օտարի առջև բացել ազգի համար ամենակենսական և կարևոր իրողության դուռը։ «Լեզվի մասին» օրենքի փոփոխությունը և օտարալեզու դպրոցների ստեղծումն իր վտանգով հավասար է ազատագրված տարածքների զիջմանը։  » …


Ռաիսա Ալավերդյան

«Ես ռուսախոս, ռուսալեզու տուժած եմ և գտնում եմ, որ ամեն մի հայ՝ այն էլ Հայաստանում, պետք է իր ուսումը ստանա հայերենով»

Ռուբեն Թարումյան

«Իրենց մտահոգությունը մեր լեզու իմանալը չէ: Եթե դա լիներ իրենց նպատակը, իրենք գոյություն ունեցող օրենքի շրջանակներում կկազմակերպեին և իսպաներենի դասավանդում, և անգլերենի և այլն: Իրենց նպատակը նա է, որ 2-րդ լեզուն, այսինքն` հայերենը, էլ գոյություն չունենա, որ միայն ֆրանսերեն սովորեն: Իրենք մեկ հարվածով ուզում են վերականգնել այն 20 տարվա իրենց «նահանջը», որ ստիպված էին միայն մայրենի լեզվով դպրոցներ պահել, և մի անգամից վերականգնել 88 թ.-ի վիճակը: Սա ազգային հեղաշրջման փորձ է»
Ռուբեն Թարումյանն ինքը ռուսական դպրոց է ավարտել: Նա հետագայում է վերադարձել հայերենի` ստանալով հայկական բարձրագույն կրթություն: «Դա ինձ փրկեց: Ես ինձ համարում եմ շուռ տված ռուս, որովհետև ես 1-ին դասարանից սովորել եմ ռուսերեն: Դա նշանակում է, որ այն հասկացությունները, արժեքները, որոնք բնորոշ են ռուս ազգին և փոխանցվում են լեզվով, ես ստացել եմ: Ինձ համար նույնիսկ հիմա դեռ հոգու թրթիռ է առաջացնում, օրինակ, «կեչիների անտառ» արտահայտությունը: Դա ռուսական հասկացություն է: Դիլիջանում մի հատ կեչի տեսնես, չտեսնես` Աստված գիտի»,- ասաց բանախոսը:

Արա Շիրինյան


– Իսկ ինչո՞ւ հանկարծ մեր իշխանությունները որոշեցին վերաբացել օտարալեզու դպրոցները Հայաստանում:
– Մեր իշխանությունների մոտ սա արդեն համակարգային դեֆեկտ է, ինչին դիպչում են` մի այլանդակություն է ստացվում: Հիմա էլ` կրթության որակը իբրեւ թե բարձրացնելու այս նախաձեռնությունը: Բավական է լսել ԿԳ նախարարի հիմնավորումները, որպեսզի հասկանալի դառնա այս պրոյեկտի ամբողջ անհեթեթությունը: Օրինակ` աշխարհի հետ խոսենք աշխարհի լեզվով` դատարկ հայտարարությունը, որը ոչ մի կապ չունի հանրակրթության հետ: Կամ, ասենք, օտարալեզու դպրոցները իրենց հետ կբերեն ինվեստիցիաներ: Իհարկե, կբերեն: Բայց սա նշանակում է, որ իշխանությունները վաճառքի են հանել Հայաստանի սուվերենությունը` իրենց չունեցած լեգիտիմությունը ձեռք բերելու համար: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը որոշել է նախկին ԽՍՀՄ տարածքներում վերականգնել ռուսերեն լեզվի ստատուսը եւ մշակութային գրավչություն ապահովել իր քաղաքական ազդեցությունն ընդլայնելու համար: Վերջին մեկ տարում այդ նպատակով հիմնադրվել են ռուսաստանյան գիտության եւ մշակույթի կենտրոններ ԱՊՀ բոլոր երկրներում, նաեւ Երեւանում:
Օտարալեզու դպրոցները Հայաստանում ոչ թե բարձրացնելու են կրթության որակը, այլ ընդհակառակը` դարձնելու են այն մակերեսային: Համաշխարհային գիտելիքը մեզ հասու կլինի հիմնականում կոնսպեկտի մակարդակով: Եթե համաշխարհային միտքը մենք չյուրացնենք հայերենով, ապա կդառնանք գիտելիք սպառող ազգ եւ կկորցնենք սեփական գիտելիք ստեղծելու ընդունակությունը, որը ձեռք ենք բերել դեռեւս 5-րդ դարում: աղբյուրը
Վազգեն Մանուկյան

«Չկարողանալով մշակել ճիշտ քաղաքականություն կրթական համակարգում` ոլորտի պատասխանատուները ցանկանում են մեր ժողովրդի ապագային առնչվող այս կարևորագույն բնագավառը հանձնել օտարներին: Այս փաստը խոսում է այդ պատասխանատուների մոտ պետականության զգացողության իսպառ բացակայության մասին»,- նշվում է հայտարարությունում: աղբյուրը


Հասմիկ Նավասարդյան (Աշոտ Նավասարդյանի այրին)


Իհարկե, Աշոտը կուզեր որ հայերը օտար լեզու իմանան, բայց ոչ թե դնեն ու հայերենը դարձնեն կողմանկի, երկրորդական լեզու: Օտարալեզու դպրոցում հարյուր ֆրանսերեն բառ կիմանան, բայց նրանց մեջ այդքան էլ հայերեն բառ կպակասի: Եթե մի դպրոց պիտի բացվի ուր երեխաները, ասենք հարյուր բառ օտար լեզվով պիտի իմանան, ու  դրա հայերենը չիմանան, պետք չի նման դպրոցը»

«Աշոտը ասում էր` թագավոր լինելու համար թագավորի հոգեբանություն պիտի ունենաս: Եթե այդ փոքրաթիվ դպրոցները պետք է լիդերենր տան, ինչ հոգեբանություն են ունենալու, նրանց հայկական ոգին մեռած կլինի»:

Ո՛չ օտարալեզու դպրոցներին
միացեք facebook-ի խմբին

  1. ապրես ապեր լավ հավաքածու էր:
    լսի, էծի նախարարի սավսեմ սւմա սաշլի… ես չեմ հասկանում, շտո ձելած

Comments are closed.