բաժին Խառը

Հայաստանի Առաջին Հանրապետություն , Շնորհավոր ծնունդդ

 

Շնորահավորում եմ  բոլորիս, Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ: Միայն մի բան եմ մտածում, չէի ուզենա, որ մեր հիմարության և թուլության պատճառով, օրերից մի օր մեր սերունդները հանկարծ տոնեն Հայաստանի Յոթերրորդ Հանրապետության օրը: 

Թող վերջապես կատարվեն այս խոսքերը.


Շուռ է գալիս ծանր քարը
Մեր մոր կրծքից տենչավառ,
Վեր է կենում մեր աշխարհը
Ավերներից անհամար…
— Հե՜յ, ջա՛ն տղերք, ուս տվեք, ո՜ւս,
Միահամուռ, միաբան,
Հե՜յ, ջա՛ն տղերք, ուժ տվեք, ո՜ւժ,
Քարը մոտ է գլորման։

Մտիկ տվեք՝ ինչ վեհ պատկեր

Մեծ հիացման արժանի,
Էսքան դարեր նա քարի տակ
Դեռ շընչում է կենդանի.
Ու աչքերը, թեև լացոտ,
Լիքն են կյանքով ու հույսով,
Ու հույսերը, համակ ազնիվ,
Լիքը բարով ու լուսով…
— Հե՜յ, ջա՛ն տղերք, ուս տվեք, ո՜ւս,
Միահամուռ, միաբան..
Հե՜յ, ջա՛ն տղերք, ուժ տվեք, ո՜ւժ,
Քարը մոտ է գլորման։

Տեսե՛ք, թեև ծվեն-ծվեն
Ծիրանի է իր հագին
Ու ցոլում է իր ճիգերեն
Ազնվական իր հոգին…

Ամեն շարժում դեպի կյանքն է,
Ամեն ձգտում՝ դեպի վեր,
Աչքերն էն կողմ, ուր ծաղկում են
Ընտիր ազգերն ու ցեղեր…
— Հե՜յ, ջա՛ն տղերք, ուս տվեք, ո՜ւս,
Միահամուռ, միաբան,
Հե՜յ, ջա՛ն տղերք, ուժ տվեք, ո՜ւժ,
Քարը մոտ է գլորման։
Մի քանի հղումներ և լավ նորություններ
1. Լույս է տեսել «Հայաստանի 12 մայրաքաղաքները» գիրքը, այն կազմվել է պատմաբան Քլոդ-Արմեն Մութաֆյանի, արվեստաբան Պատրիկ Տոնապետյանի ջանքերով: Գիրքը ֆրանսերեն է , (ցավոք): Գրքում ներառված են բացի բուն մայրաքաղաքներից, նաև երկրորդական նշանակության մայրաքաղաքները … աղբյուր
2. Եվա Ռիվասի մասին բան չէմ գրում, բոլորդ էլ ամեն ինչ հրաշալի գիտեք …
3. Արամ Մանուկյանի տունը կվերածվի տուն–թանգարանի: աղբյուր
4. Պայքարը շարունակվում է ՝ «Երեխաների և բնության տոն՝ «Ուսանողական» այգու փրկության համար», հունիսի մեկին, Երեխաների պաշտպանության միջազգային օրը,  աղբյուր
5. Պայքարը շարունակվում է ՝ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը կազմակերպում է համաժողով , աղբյուր , երեսատեղի