in Թարգմանություններ

Ինչպես հայտնի է, բիբլիական Արարատ լեռը (նույն ինքը Մասիսը)  պաշտելի է հայերի կողմից ավելի շատ, քան Ֆուդզիյաման՝ ճապոնացիների: Նույնիսկ այն փաստը, որ այն ներկայումս գտնվում է Թուրքիայի տարածքում, չի կարող թուլացնել Արարատյան դաշտավայրից երևացող հրաշալի տեսարանի տպավորությունը:
  Եվ ահա, Երևան է ժամանում արտասահմանցի հոգեբանների մի  խումբ: Ինչ որ բաներ է ուսումնասիրում: Զզվացնելով առաջարկում է լրացնել ինչ-որ անկետաներ: Այցելում է դպրոցներ ու մանկապարտեզներ: Երկար զրուցում է մեծահասակ երեխաների հետ: Դե արտասահմանցի են, ի՞նչ կարաս ասես …
Մանկապարտեզներից մեկում նրանք մոտիկ են կանչում մի փոքր աշխույժ տղայի, նրան տալիս են թուղթ , հրաշալի ֆլոմաստերներ ու խնդրում են, որ նա նկարի առաջինը ինչ կանցնի իր մտքով: Երեխան տենց մի հինգ րոպե նկարելուց հետո, արտասահմանցի պարոններին է ներկայացնում ինչ-որ մի անհասկանալի պատկեր՝ ինչ-որ  մի սպիտակա-երկնագույն երկգլուխ բան, գլուխներից մեկը ավելի փոքր ու ավելի երկնագույն:
 -Վատ են գործերը, -ասում է Գլխավոր Արտասահմանցին,- երեխայի մոտ վառ արտահայտված Էդիպի կոմպլեքս է …
 Տեստավորմանը ներկա Երեխայի Մայրը, առանց հասկանալու ինչի մասին է խոսքը, ցավակցական հոգոց հանեց:
– Տեսեք,-  ասեց Գլխավոր Արտասահմանցին ,- փոքր կապույտը երեխայի առնանդամն է, իսկ մեծը՝ նրա հոր առնանդամը : Երեխան խանդում է մորը հոր հանդեպ:
-Իսկ ի՞նչ կարելի է անել ,- կարմրելով ու անհամարձակ ասեց Մայրը:
-Նեվռոզները բուժվում են, բայց անհրաժեշտ է լրջորեն զբաղվել այս երեխայով, մենք ամեն ինչ կանենք:
 Մայրը առանձնապես չհակաճառեց, միայն ճշտեց՝ արդյոք իրեն կհասնի բարեգործական օգնություն այդ «իդիպի կոպլեքս»-ի համար: Խնդրեց իրեն տրամադրել տեղեկանք, որպեսզի իր համար կարողանա կոմունալ վճարումների զեղջեր ստանա, վերջ ի վերջո դեբիլի մայր է …
  Հաջորդ տեստերը ցույց տվեցին, որ 10 երեխաներից 8-ը, նկարեցին միևնույնը.
-Այստեղ մասսայական հոգեբանական ներշնչանքի հոտ է գալիս , երեխաներից ինչ-որ մեկը իր կոմպլեքսով վարակել է մյուսներին … բայց մենք ամեն ինչ կանենք … դժվար կլինի իհարկե … մենք այսպիսի բան առաջին անգամ ենք տեսնում …
  Այդ պահին ներս է մտում Մանկապարտեզի Տնօրենը: Հարցնում է Գլխավոր Արտասահմանցուն ,թե ինչպես են գործերը: Գլխավոր Արտասահմանցին պատմում է Էդիպի կոմպլեքսի առկայության մասին գրեթե բոլոր երեխաների մոտ: Եվ որքան ավելի շատ է բացատրում Արտասահմանցին ,այնքան շատ է մթագնում Տնօրենի դեմքը: Նայելով երեխաների նկարները՝ նա կարմրատակում է, մոտենում է պատուհանին և արագ շարժումով հեռու է քաշում վարագույրները: Վարագույրից այն կողմ երևում է սպիտակա-երկնագույն Արարատ լեռը՝ սպիտակափայլ երկու գագաթներով: Մի գագաթը ավելի փոքր , մյուսը՝ ավելի մեծ, որի վրա, ըստ ավանդության, ջրհեղեղից հետո իջել է Նոյը: Մի լեռ որը գովերգվել է բազմաթիվ պոէտների կողմից, և զարդարում է ինչպես Հայստանի զինանշանը, այնպես էլ հայկական կոնյակը (արբունը) …
– Ահա՛, թե ինչ կոմպլեքս են նկարում մեր երեխաները: Իսկ ձեզ իրոք բուժվել է պետք: Այ իզվռաշեն հայվաններ … հիվանդ աննննասուններ .. սիկտիր եղեք այստեղից, ձեր մերը … (ու այդպես շարունակ  “ք”,” լ” ,”մ” ,”տ”,”ո”,”բ”,”ծ”  տառերով սկսվող  մոտ  150 անկրկնելի բառ ) …
Դուրս գալով՝ Գլխավոր արտասահմանցին հարցնում է գործընկերոջը.
-Վերջում ի՞նչ էր ասում:
-Ասում էր որ , կկենակցի քո մոր հետ, հորդ հետ, կնոջդ հետ, ու անձամբ քո հետ բոլոր հնարավոր եղանակներով:
-Իսկ ի՞նչ էս կարծում, կկարողանա … չնայա՞՜ծ իր կոմպլեքսով հանդերձ, .. հաստա՛տ կկարողանա …
թարգմանված է այստեղից (ռուսերեն)
  1. :)))))))))))))))) verjn er, de ari drants batsatri vor du tramvayi es spasum 😀

Comments are closed.