in Ծաղկաքաղ (կոնսպեկտենր և մեջբերումներ), Հայոց Լեզու, Նորօրյա ասույթներ Հայոց Լեզվի մասին

Նորօրյա ասույթներ Հայոց Լեզվի մասին №4

Խաչատուր Մարտիրոսյան (աբստրակցիոնիստ)
– Ես կարծում եմ` մեր այսօրվա կարեւորագույն խնդիրը լեզվի պահպանման խնդիրն
է, մեր հայերեն խոսելու մեջ անգամ ակցենտ է մտել: Մենք այսօր դեռ մեր լեզուն լավ իմանալու խնդիր ունենք, շեշտը դրա վրա պետք է դրվի: Իհարկե, շատ կարեւոր եմ համարում ռուսերենի իմացությունը, որովհետեւ այսօր մասնագիտական
գրականություն գոյություն չունի հայերեն լեզվով: Առաջնայինը, իհարկե, հայերենը
պետք է լինի, մեր պետական լեզուն հայերենն է, եւ հետո մյուսները թող լինեն: Ես
թեեւ լավ ծանոթ չեմ, թե դպրոցներում ինչ է կատարվում, բայց կարող էին միայն
որակը լավացնել ու վերջ: Ինքս չէի ուզի, որ իմ երեխաներն ավարտեին պետական
ռուսական դպրոցներ:
Իսկ շարունակ շրջանառվող լուրերին, թե սա Ռուսաստանի
վերադարձն է, ուզում եմ ասել, այո՛, նա արդեն վերադարձել է:
Արմեն Տեր-Ստեփանյան (Մատենադարանի ավագ գիտաշխատող)
– Գուցե ճիշտ է ասում, բայց այստեղ պետք է հասկանանք, թե մեր հասարակությունը ինչ շերտերից է կազմված: Ըստ իմ բաժանման` 30 տոկոսը նորմալ հայերն են, որոնք ցանկացած ապազգային երեւույթի դեմ են, քսան տոկոսը նրանք են, որոնք, բնականաբար, ուզում են ամեն ինչ, ինչ որ մեկ կամ երկու հոգի իրենց կթելադրեն, մնացած 50 տոկոսն այն մարդիկ են, որոնք չունեն սեփական մտածողություն, սեփական տեսակետ, նրանք վատ մարդիկ չեն, բայց նաեւ կայուն չեն, նրանց կարող են ե՛ւ հանցագործ դարձնել, ե՛ւ տաղանդավոր, նայած թե որ կողմ ես ուղղում, նրանք դիտում են միայն «Հայլուր», կարդում են «Հայոց աշխարհ» եւ այդ քարոզչությունն են ընդունում եւ անվերապահորեն հավատում են նրանց, որովհետեւ դա իրենց նաեւ ձեռնտու է, որովհետեւ դրանով ամեն ինչի կարող են հասնել, այդ նույն մարդկանց կարող ես դարձնել կա՛մ դավաճան, կա՛մ գիտնական, նրանք հում կավ են, որոնց ինչպես ցանկանաս` կարող ես ծալել, դեֆորմացնել, կարող ես ե՛ւ էշ սարքել, ե՛ւ փիղ, փիղը կլինի իսկական փիղ, էշն էլ` իսկական էշ: Իմ կարծիքով` մեր ժողովրդի 40-50 տոկոսը այդ հում կավային վիճակում է, որոնց այսօր մեր իշխանությունները մեկին էշ, մեկին կապիկ են սարքում, ոչ մեկին, իհարկե, փիղ կամ առյուծ չեն ուզում սարքել, որովհետեւ դա իրենց ձեռնտու չէ: Մի բան գիտեմ` Ղարաբաղում կռվում էին վերը նշածս 30 տոկոսը, այսօր պայքարում են 30 տոկոսը, վաղը` նույնպես, այս պետությունը պետություն են դարձնում այդ 30 տոկոսը:
– Հիմա ասում են` Նժդեհն էլ է ռուսական դպրոց ավարտել եւ դա իրեն չի խանգարել ազգային գաղափարախոսության հայր լինել, ի՞նչ կասեք այս մեկնաբանությանը:
– Այդ նույն տրամաբանությամբ 30-ականներին վերլուծություններ էին արվում նաեւ
Գերմանիայում, բայց մենք շատ լավ գիտենք նրանց գաղափարախոսությունն ինչին
էր ուղղված: Նժդեհին թող հանգիստ թողնեն: Նախ` Ցարական Ռուսաստանի
ժամանակ ռուսական դպրոց պետք է գնային, որովհետեւ հայկական դպրոցներ այդ
մակարդակի չկային, երկրորդ` Նժդեհի ժամանակ մենք չունեինք ազգային
պետություն, իսկ այսօր ունենք ազգային պետություն, Սահմանադրություն, որի մեջ
շատ պարզ գրված է` ՀՀ պետական լեզուն հայերենն է: Նժդեհը իր ընկերների հետ
եթե հավաքվեր եւ ռուսերեն խոսեր, դրանից ոչինչ չէր տուժի, միեւնույն է, ինքը նույն հայրենասերը կմնար, բայց այսօր երբ Հայաստանի հեռուստատեսությամբ
հավաքվում են եւ սկսում են ռուսերեն խոսել` սրանով իսկ խախտում են
Սահմանադրությունը: Այսօր կամայականությունների, օրենք խախտելու
արդյունքում մեր պետականությունն է խախտվում: Բայց մի բան գիտեմ, այս ամենը
այսքան երկար չի կարող ձգվել, ես վստահ եմ, որ մի փոքր համբերություն է պետք, եւ ամեն ինչ լավ է լինելու: Ես առավել քան վստահ եմ:
Խլուրդ  (բլոգեր)

Օտարալեզվով հեռուն կգնանք օտարամտության։
Հաստատ։ Որովհետև եթե ես ասում եմ` հայերենն ափսոս է, չենք օգտագործում, մոռացվում է. իսկ կա լեզվատրամաբանություն, լեզվամտածողություն, լեզվի համ ու հոտ, լեզու զգալ, ասելիքի երանգներ …  ՈՒ ՀԵՏԵՒԱԲԱՐ` ԻՐԱՐ ԷԼ ԷԱՊԵՍ ՈՒ ԷՈՒԹՅԱՄԲ ՀԱՍԿԱՆԱԼ ԼԵԶՎԻ ՇՆՈՐՀԻՎ…  Մեկ էլ` կոմենթներում ՀԱՆԿԱՐԾԱՀԱՍ որոշում են սխալներ ուղղել ու տխրել պեդանտորեն,  թե` քո ուրախությունը պիտի լիներ ոչ թե անտանելիորեն, այլ` անչափ ։ՃՃՃ
Այ տեսնող ջան, չէ, էլի։ ԱՆՏԱՆԵԼԻՈՐԵՆ։ Շարունակություն կա, կենդանի գրավոր խոսք կա, ինքզինքս այդ ձևով ասելու խնդիր ու նպատակ ունի ։Ճ Ոչ մի ձգտում` հասկանալու ասածը։ Տոտալ կոմպլեքս… Ինչու՞՞՞ չգիտեմ։

Բայց չհասկանալը այնքան էլ լեզվի բան չէ. մարդուն ու մարդկանց չսիրելու գործոն էլ կա։
Կարդում եմ` ծաղրում են հայալեզու կրթություն ունեցողներին… Հեեեյ, ջաաաան։  Ով է սիրած մարդուն ծաղրում, եթե նույնիսկ սխալ բան է ասել նա՞՞՞

Ու մի բան էլ`  իմ շատ սիրելի ռուսախոսներս, մի խուսափեք հայերեն գրելուց, եթե նույնիսկ սխալներով եք գրում… Ազատ եղեք. մինչև ազատ չլինենք, խոսքն ու լեզուն տեղը չեն գա ։ՃՃՃ
Ինչու ենք երեխաների /ես էլ էս տանձուխնձորի օրինակը գիտեմ ։Ճ/ ասածներով ուրախանում, հիանում, պատմում իրար՞՞՞ Համ սիրում ենք, համ էլ ՏԱՔ միջավայր ենք ստեղծում, որ երեխան հավեսով խոսի…

Ես սիրում եմ ձեզ, տաքեր ջան ։ՃՃՃ
Ու` ընդհանրապես…

Էս մասն էլ իմ մի գրառման կրկնեմ…
Քանիսս կդիմանաք գայթակղությանը մեր երեխային էլ էլիտար դարձնել-չդարձնելու. ինչով է պակաս մերը՞՞՞ Ինչու ավելի քիչ հնարավորություն ունենան։
Ազատության փորձություն է կրկին մեզ համար։
Ու ինչպես էլ վերլուծենք ու ինչ` հայերեն կամ ռուսերեն, լեզվով էլ վերլուծենք Հայոց լեզվի ու կրթության մասին, մեր սխալները չգնահատած մեր դիմացն են դրվելու…
Լեզու, Հայոց, օրոր, սէր, հյուլե, … ու` Էություն…

Աղբյուր