Շատ եմ սիրում ամերիկացի գրող Կառլոս Կաստանեդային: Ու միաշտ ցավացել եմ , որ Կաստանեդայի գրքերի հայերեն թարգմանություն չկա: Որոշել եմ լրացնել այդ
բացը: Իհարկե պրոֆեսիոնալ թարգմանիչ չէմ, և ոչ էլ բավականաչափ տիրապետում եմ բնագրի լեզվին՝ անգլերենին: Սակայն ավելի լավ է սխալվել քան թե ոչ մի բան չանել … 🙂 : Սրանից հետո «Ավելի լավ աշխարհ» Անհանգիստ Բլոգում-ում սկսում եմ տեղադրել Կաստանեդայի գրքերից սիրողական թարգմանությունների կտորներ: Կտորները իհարկե կընտրեմ սեփական նախասիրությամբ, կլինեն իմ ամենասիրած կտորները: Սա կլինի ոչ մի բանի չհավակնող սիրողական թարգմանություների շարք:
Մի քիչ կարելի է գրել Կաստանեդայի մասին: Կառլոս Կաստանեդան ծնվել է 1925թ. դեկտեմբերի 25-ին: Ծննդյան հստակ թվականը հայտնի չէ,
տարբեր աղբյուրներում հիշատակվում են նաև 1931 և 1935թ.: Ծնվել է Պերուի Կախամարկա քաղաքում: Մահացել է 1998թ.-ի ապրիլի 27-ին: Եղել է գրող, անտրոպոլոգիայի պրոֆեսոր, փիլիսոփա, էզոթերիկ և միստիկ ուղղվածության մտածող:
նպատակներով հոգեմետ նյութերով հագեցած դեղաբույսերի օգտագործումն էր: Իսկ ավելի կոնկրետ պեյոտ (Lophophora williamsii) կակտուսի օգտագործումը: Դաշտային ուսումնասիրությունների նպատակով Կաստանեդան մեկնում է Հյուսիսային Մեքսիկայում գտնվող Սենորա անապատը, որտեղ և հանդիպում է տեղական բույսերի լավ գիտակ, հնդկացիական Յակի ցեղի ներկայացուցիչ , շաման, ու հեքիմ Դոն Խուան Մատուսին:
Այս աշակերտությունը ամբողջությամբ վերափոխում է Կաստանեդայի կյանքը ու հիմք է հանդիսանում նրա շուրջ 12 հատորներից բաղկացած գրքերի շարքի համար:
Կաստանեդայի գրքերը մեծ համբավ են վայելել հիպիական համայնքներում, նրանցով տարված են եղել բազմաթիվ երաժշտներ՝ օրինակ Ջիմ Մորրիսոնը (The Doors): Գրեթե բոլոր գրքերը դարձել են բեսցելլեռներ ու վաճառվել հարյուր հազարավոր օրինակներով:
սպասեք անհամբերությամբ … 🙂
UPD: Մաս առաջին