in Թարգմանություններ Կաստանեդաից, Փիլիսոփայական

Շատ եմ սիրում ամերիկացի գրող Կառլոս Կաստանեդային: Ու միաշտ ցավացել եմ , որ Կաստանեդայի գրքերի հայերեն թարգմանություն չկա: Որոշել եմ լրացնել այդ
բացը: Իհարկե պրոֆեսիոնալ թարգմանիչ չէմ, և ոչ էլ բավականաչափ տիրապետում եմ բնագրի լեզվին՝ անգլերենին: Սակայն ավելի լավ է սխալվել քան թե ոչ մի բան չանել … 🙂 : Սրանից հետո «Ավելի լավ աշխարհ» Անհանգիստ Բլոգում-ում սկսում եմ տեղադրել Կաստանեդայի գրքերից սիրողական թարգմանությունների կտորներ: Կտորները իհարկե կընտրեմ սեփական նախասիրությամբ, կլինեն իմ ամենասիրած կտորները: Սա կլինի ոչ մի բանի չհավակնող սիրողական թարգմանություների շարք:

  Մի քիչ կարելի է գրել Կաստանեդայի մասին: Կառլոս Կաստանեդան ծնվել է 1925թ. դեկտեմբերի 25-ին: Ծննդյան հստակ թվականը հայտնի չէ,

տարբեր աղբյուրներում հիշատակվում են նաև 1931 և 1935թ.: Ծնվել է Պերուի Կախամարկա քաղաքում: Մահացել է 1998թ.-ի ապրիլի 27-ին: Եղել է գրող, անտրոպոլոգիայի պրոֆեսոր, փիլիսոփա, էզոթերիկ և միստիկ ուղղվածության մտածող:

  Ըստ իր իսկ վարկածի, նա իր ակադեմիական ուսումնասիրությունների (Կալիֆորնիային համալսարան, Լոս-Անջելոս) շրջանակում, ձեռնամուխ է լինում  կատարել դաշտային ուսումնասիրություններ: Ուսումնասիրությունների թեման, Մեքսիկայի և Ամերիկայի հնդկացիների կողմից ծիսական և բժշկական
նպատակներով հոգեմետ նյութերով հագեցած դեղաբույսերի օգտագործումն էր: Իսկ ավելի կոնկրետ պեյոտ (Lophophora williamsii) կակտուսի օգտագործումը: Դաշտային ուսումնասիրությունների նպատակով Կաստանեդան մեկնում է Հյուսիսային Մեքսիկայում գտնվող Սենորա անապատը, որտեղ և հանդիպում է տեղական բույսերի լավ գիտակ, հնդկացիական Յակի ցեղի ներկայացուցիչ , շաման, ու հեքիմ Դոն Խուան Մատուսին:
 Կաստանեդան հույս ունի , որ Դոն Խուանից կիմանա բույսերի գաղտնիքները և բարեհաջող կվերադառնա Կալիֆորնիա,կավարտի իր գիտական աշխատությունը ու կստանա իր գիտական կոչումը: Բայց անհասկանալի պատճառներով Դոն Խուանը Կաստանեդային ընտրում է , որպես աշակերտ… Եվ սկսվում է Կաստանեդայի աշակերտությունը շաման բիձու մոտ, երկարատև, հոգեկան և ֆիզիկական բազմաթիվ վտանգներով լեցուն …
Այս աշակերտությունը ամբողջությամբ վերափոխում է Կաստանեդայի կյանքը ու հիմք է հանդիսանում նրա շուրջ 12 հատորներից բաղկացած գրքերի շարքի համար:
 Անկախ ամեն ինչից , Կաստանեդայի գրքերը գեղարվեստական գլուխգործոցներ են: Միստիկական ռեալիզմի հրաշալի օրինակներ: Նրանք էկզիստենցիալիստական խնդիրների լուծման փորձ են  գեղեցկության, զորության, ու իմաստության դիրքերից …

Կաստանեդայի գրքերը մեծ համբավ են վայելել հիպիական համայնքներում, նրանցով տարված են եղել բազմաթիվ երաժշտներ՝ օրինակ Ջիմ Մորրիսոնը (The Doors): Գրեթե բոլոր գրքերը դարձել են բեսցելլեռներ ու վաճառվել հարյուր հազարավոր օրինակներով:

Կաստանեդայի մասին ավելի մանրամասն կարելի է կարդալ

սպասեք անհամբերությամբ … 🙂

UPD: Մաս առաջին