Զարմանում եմ, երբ ասում են, որ երեխաներին անհրաժեշտ է հայրենաիրություն սովորեցնել, դաստիրակել հայրենասիրական շնչով: Հայրենասիրությունը ամենաբնական բաներից մեկն է: Մարդ սիրում է այն ինչը իր համար սովորական է, ինչ նա տեսել է փոքր տարիքից: Նորմալ է սիրել սեփական տունը, բակը, սեփական քաղաքը, կողքի անտառը:
Եթե մարդը իր շրջապատը, իր բակը չի սիրում ուրեմն մի բան այն չի: Հնարավոր է, որ աբիժնիկ է նեղացած է կամ էգոիստ է: Ու ստացվում է, որ հեչ պետք չի հայրենասիրություն դաստիրակել, ընդամենը պետք է ուժեղ ու մարդասեր մարդ դաստիրակել, որը չի դառնա նեղացած, որովհետև նրան դժվար կլինի նեղացնել, ու նաև կհասկանա, որ եթե դիմացինին լավ է, իրեն էլ լավ կլինի դրանից: Ու հայրենասիրությունը սրա անմիջական հետևանքը կլինի: Մարդը չի դիմի գաղթի (չհաշված որոշ շատ ծանր կենցաղային պայմանների հետ կապված դեպքերը): Անհրաժեշտության դեպքում նաև այսպիսի մարդը կգնա պատերազմ, պաշտպանելու համար այն, ինչը իրեն հարազատ է, ու ինչը նա սիրում է:
Իսկ մնացածը՝ լոզունգներ, քարոզներ-մարոզներ սուտի-մուտի բաներ են …
ՀԳ: Մյուս կարևոր նախապայմանը ճանաչողությունն է, դժվար է սիրել մի բան, որը չէս ճանաչում: Ես ուզում եմ տեսնել ավելի շատ մարդ, ում մոտ բնական հայրենասիրությունը (սերը, կախվածությունը, կապվածությունը) ոչ թե կյանքի հարվածների տակ կընկճվի, այլ կվերածվի գիտակցված հայրենասիրության: