in Փիլիսոփայական

Փոփոխությունների քամի՞

Մի երիտասարդ հոգևորականի հետ էի խոսում մի երկու օր առաջ, շատ առողջ մոտեցումներ ուներ բազմաթիվ հարցերին։ Ասեց որ հայոց եկեղեցում ամեն ինչ այսպես չի մնա, որ նոր երիտասարդ սերունդ կա հոգևորականների, ու նրանց մեջ շատ կան ուժեղ դեմքեր։ Ու ասեց , որ նրանք եղանակ են փոխելու որոշ ժամանակ անց, նենց չի, որ ամեն ինչ միանգամից կընկնի իր տեղը, բայց դա հիմք կհանդիսանա արդեն հաջորդ սերնդի համար։ Հույս ունեմ որ այդ ամենը հենց այդպես կլինի։ Որովհետև նա դրան հավատում էր ․․․

ՀԳ։ Եկեղեցուն դեմ լինելը շատերի կողմից իրենց աթեիզմի հետևանքը չի, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Այլ ճիշտ ընդհակառակը՝ աթեիզմը հետևանք է եկեղեցուն դեմ լինելուն։ Իսկ դրա մեղավորը տերտերններն են։

ՀԳ2։ Մի պատմություն հիշեցի աֆրիկյան ՉեմհիշումԹեՈր երկրի եկեղեցու մասին։ Երբ հարցնում են այդ երկրի քաղաքացի մի քանի շատ առաջադեմ երիտասարդների, թե ինչու՞ ձեր եկեղեցին այդքան հարգանք ու իշխանություն ունի ձեր ժողովրդի մեջ (ակնկալելով որ պատասխանը կլինի «որովհետև աֆրիկյան հետամնաց երկիր է»), ստանում են անսպասելի պատասխան։ Երիտասարդները ասում են, որ եկեղեցին բուֆեր է հանդիսացել պետության ու ժողովրդի միջև, ու թույլ չի տվել որ արյուն թափվի։ Մի անգամ կեղծված ընտրություններից հետո երբ ժողովուրդը դուրս է եկել փողոցներ, իսկ իշխանությունը պատրաստվել է ամենայն աֆրիկյան դաժանությամբ խեղդել այդ ընդվզումը, բոլոր հոգևորականները դուրս են եկել փողոց ու բոլոր կողմերից շրջափակելով անհանգիստ ամբոխին, թույլ չեն տվել ոստիկանությանը ու զորքին մոտենալ։ Ու ժողովրդին շրջափակած շարժվել են բոլոր երթերի և ցույցերի ընթացքում։ Նախորոք իհարկե հայտարարելով որ քաղաքական ոչ մի ուժի չէն սատարում, սակայն արյունահեղություն թույլ չէն տա։