բաժին Ինտերնետ, Հայոց Լեզու, ՏՏ

Հայկական ստեղնաշար Windows Mobilе-ի համար

Երկար ժամանակ ցանկանում էի գրել facebook-ում և այլ տեղեր իմ հեռախոսից հայերեն տառերով: Փնտրում էի ծրագրեր: Հարմար բան այդպես էլ չգտա:
Բայց վերջապես այ այս հայտնաբերվեց ծրագրի նկարագրությունը, որը տալիս է այդ հնարավորությունը: Հատուկ շնորհակալություն հեղինակին :
Ասեմ, որ հեռախոսըս աշխատում է windows mobile օպերացիոն համակարգով:

Ուրեմն անհրաժեշտ են` առաջինը հայկական տառատեսակներ:
Որոնք բեռնում էք այս հղումներով:
ArmenianLanguageSupport.CAB
ArmenianLanguageSupportWM2003.CAB
Չնայած ինձ անհրաժեշտ չեղան հայկական տառատեսակները: Դե երևի unicode-ը անկախ ամեն ինչից ներդրված էր հեռախոսի մեջ հենց արտադրողի կողմից: Հնարավոր է , որ ASCII — ով հայկական էջեր նայելու համար կարիքը զգացվի:

Իսկ հիմա ամենակարևորը, 
ստեղնաշարն էլ բեռնում էք այստեղից
SPB Keyboard

Մեկնաբանությունները փակված են