1970-ական թթ. «Հայկոոպի» և «Հայգրքի» ցանցում գործել են 165 գրախանութ, 130 գրքի կրպակ և յուրաքանչյուր 100 մարդուն բաժին է հասել 370 օրինակ գիրք, 20 անուն ամսագիր, 40 օրինակ թերթ: Այն ժամանակներից անցել է 40 տարի: 40 տարում եղածը եթե նույնիսկ պիտի չքառապատկվեր, ապա ծայրահեղ դեպքում պիտի մնար նույնը: Մնացե՞լ է:
Ասում են՝ մարդիկ այլևս չեն կարդում: Այսօր հանրապետությունում գործում են մոտ 60-70 հրատարակչություններ: Դրանք տարեկան հրատարակում են շուրջ 2000 անուն գիրք: Եթե հայաստանցիները գիրք չեն կարդում ու չեն գնում, ապա 2000 անուն գրքերն՝ իր հարյուր հազարավոր տպաքանակով ի՞նչ է արվում: Չլինի՞ հրատարկիչները միահամուռ կերպով խելքները գցել են ու տպագրում են ոչ մեկի համար…
Ոչ, խելքը գցածներին պետք է որոնել այլ հաստատություններում: Իսկ հրատարակիչները շատերի պես գիտեն, որ 2008 թ. հետո Հայաստանում գիրք գնողների քանակը աճել է 30-40 տոկոսով:
Փաստորեն ամեն ինչ դեռ կորած չի