in Ազատ ԾԱ և Օփենսորս, Պայքար, ՏՏ, Փիլիսոփայական

Հանուն և Ընդդեմ

Պայքարի երկու հոգեվիճակ կա, «ընդդեմ» և «հանուն»: Ու սրանց մեջ սկզբունքային տարբերություն կա: Երբ մարդ պայքարում է «ընդդեմ», նա ունենում է թշնամի, իսկ «հանուն» պայքարողը ունի հակառակորդ: Թշնամու հետ ոչ մի կոմպրոմիս չի ստացվում, իսկ հակառակորդի հետ հնարավոր է և ստացվի:
 Մի ուստա կար, անունը՝ Մարիխեյ Ույեսիբա, նա ժամանակին շատ տարօրինակ գաղափարներ էր արտահայտում պայքարի մասին: Ասում էր ՝
«Սիրի՛ր քո հակառակորդին, նույնիսկ եթե դու ստիպված կլինես նրան սպանել»:
«Հակառակորդին անհրաժեշտ է այնպես տապալել գետնին, որ նա ոչ մի ցավ չզգա»:
«Տատամին (մարտադաշտը) դա այն վայրն է, որտեղ հակառակորդները միաձուլվում են ներդաշնակության մեջ» …
Եվ այլ նմանատիպ տարօրինակ մտքեր: Եթե անունը ձեզ ծանոթ չէ, ասեմ, որ նա Այկիդոյի հիմնադիրն էր:
Այսպիսի մտածողությանը տեղ կա միայն պայքար «հանուն»-ի շրջանակներում: Եթե հանկարծ պայքար «ընդդեմը» խառնվի այս գործին, ապա հակառակորդը անմիջապես կվերածվի թշնամու: Ու այն ինչը կարելի էր անել համատեղ, այլևս չի արվի:
Մի օրինակ ևս: Ուրեմն երեկ նայում էի «Revolution OS»-ը, մի ֆիլմ որը պատմում է GPL-ի, GNU-ի, Լինուքսի,  օփենսորսի, ազատ ծրագրային ապահովման առաջացման ու զարգացման մասին: Կա երկու հակասություն Լինուքսականների ու Գնուականների միջև: Առաջին հակասությունը վերաբերվում է «ազատ ԾԱ»-ն ու «բաց կոդով ԾԱ»-ին: Այսպես, Սթոլմանը համարում է, որ անհաժեշտ է հասարակությունը հասցնել այն վիճակին, երբ այլևս վճարովի ծրագրեր գոյություն չէն ունենա: Սա «ազած ԾԱ»-ան: Մյուս ճամբարը՝ լինուքսականների մի մասը,«Ռեդ Հաթը» ու այլ մարդիկ ու կազմակերություններ չէն մերժում ազատ ու անազատ ԾԱ-ների համատեղ գոյությունը: Եվ այս ճամբարը հնարում է մի այլ գաղափարախոսություն, որի բանալի բառը(keyword) -ը «բաց կոդով ԾԱ»-ն է:
  Երկրորդ հակասությունը վերաբերվում է Լինուքսին, Սթոլմանը ասում է ,որ Լինուքսը պիտի կոչվի GNU- Լինուքս, որովհետև դրա մեջ կան նաև տարրեր GNU-ից, Տոռվալդսը ասում է որ, այո՛ կան կտորներ, բայց դա առանձին պրոեկտ է, և եթե ուզում եք առանձին դիստրիբուտիվ, սարքեք, ու ինչ ուզում եք դրեք անունը …
 Բայց սա չի խանգարում , որ երկու ճամբարի առաջնորդները ընկերներ ու աշխատակիցներ լինեն, ու համայնքները նույնպես համագործակցեն: Կամ դուրս գան կոնֆերանսի բեմահարթակ ու ամեն մեկը իր տեսակետը ազատ ասի, իսկ մյուսը ընկերաբար կատակներ անի կողքից …
Ու պատճառը այն է, որ նրանք պայքարում են ոչ թե ընդդեմ մեկը մյուսի, այլ մեկը հանուն ՝ «ազատ ԾԱ»-ի, մյուսը հանուն ՝ «բաց կոդով ԾԱ»-ի: Ու ընդդեմ չպայքարելը նրանց թույլ է տալիս տեսնել, որ իրենց գաղափարախոսությունները  շատ ընդհանրություններ ունեն: