Մտածում էի, որ եթե Յոհան Գուտենբերգը ժամանակին բիզնես խնդիր չունենար, չմտածեր կարճ ժամանակում շատ գիրք տպելու մասին, ու հետևաբար շատ գիրք ծախելու մասին, եվրոպական մշակույթը այդպիսի բում չէր ապրի: Սա այն դեպքերից է, երբ բիզնեսը խթանում է մշակույթը: Ու անձնական ու հասարակական շահերը իրար ձեռք բռնած գնում են առաջ: Հա, բայց մի բան էլ կա , որը պետք չի մոռանալ, եթե մարդկանց անհրաժեշտ չլինեին գրքեր, ոչ մի նոր հայտնագործություն իրավիճակը չէր փոխի: Իսկ գրքերը անհրաժեշտ դարձան Լյութերի ռեֆորմներից հետո, երբ հնարավոր դարձավ ազգային լեզուներով Աստվածաշունչ ունենալ: Սա էլ այն դեպքն է , երբ կրոնը խթանել է գիտությունը ու մշակույթը: Ամեն ինչ փոխկապակցված է … Տկլոր մշակույթ գոյություն չունի, կյանքից կտրված՝ նույնպես:
- Related Content by Tag
- գրքեր
- Մշակույթ
- Յոհան Գուտենբերգ