Սեռական ազատությունը հին Հայաստանում

Սենց մի թույն ռեսուրս կա, որտեղ կարելի է լիքը ինֆո ստանալ մշակույթների,ազգերի, լեզուների և տարածքների վերաբերյալ https://d-place.org/society/Ci10 Հետաքրքրիր է որ Ritual => Norms of premarital sexual behavior of girls բաժնում, գրված է որ հայերս մոտ առկա է Premarital sex relations freely permitted and subject to no sanctions։ Հը՞ Սկզբնաղբյուրներում նշված են Karst (1907-07); Haxthausen (1854); Klidschian (1911); Kohler (1906); Ինձ շատ հետաքրքիր է, թե այս հեղինակները որտե՞ղ և ի՞նչ հայերի են հանդիպել դարի սկզբին։ Մարդ կա՞, որ տեղեկություններ ունի այս թեմայով։

Կուլ Մ․, Սկրիբներ Ս․ Մշակույթ և մտածողություն

Коул.М.,Скрибнер.С.Культура.и.мышление Մշակույթի ու Մտածողության կապի մասին միանշանակ պատասխան չկա (գոն այս գրքի տպագրման ժամանակ չկար)։ Սակայն գրքում կան բազմապիսի հետաքրքիր փաստեր և փորձերի նկարագրություններ։ Տարբեր հետազոտվող ցեղերի, ազգերի ու զարգացման մակարդակների վրա գտնվող մարդկային խմբերի մոտ մտածողության առանձնահատկությունները։ Մի քանի բան, որոնք ես կուզեմ մտապահել՝ իրերի դասակարգումը 4 տարեկանից փոքր երեխաները անում են գույների հիման վրա, ապա ՝ ֆորմաների, ավելի ուշ անում են ֆունկցիոնալ նմանության հիման վրա (եվրոպա֊ամերիկյան տիպի արտադրական հասարակությունների մասին է խոսքը) ։ Պրիմիտիվ ցեղերի մոտ ֆունկցիոնալ դասակարգումը կարող է այդպես էլ չառաջանալ մտածողության և մշակույթի կարպերի հետազոտության ժամանակ հաճախ ի հայտ է գալիս դպրոցական կրթության գործոնը հետաքրքրական է, որ հեռանկարը (երկչափ պատկերները եռաչափ ընկալելը) պարզվում է մշակութային պայմանավորվածության հարց է, ոչ եվրրապական տիպի հանրություններում այդ ընկալումը իհայտ է գալիս, միայն հատուկ թրեյնինգի պայմաններում նույն ձևով մշակութայնորեն են պայմանավորված նաև տրամաբանական սիլլոգիզմները ․․․  հետաքրքիր երևույթ են  լեզվական ունիվերսալիաները լեզվի առումով նաև Սեպրի֊Ուորֆի առաջադրած լեզվական դետերմինիզմը չի հաստատվել իր նեղ

Իզվեդնիկ․ հեթանոսական ՀՏՀ

Էս տեքստն էի կարդում, ահագին հետաքրքրիր էր, փաստորեն ռուս նեոհեթանոսները նախ շատ բազմազան են, հետո առանձնապես ագրեսիվ չէն, նաև եթե նույնսիկ հեթանոսության ոչ մի նշույլ անգամ մնացած չլիներ, իրենք մեկ է, կկարողանային վերստեղծել հեթանոսությունը իրենց լեզվի, երաժշտության, ազգային տոների և հեքիաթների հաշվին․․․ իրականում երևի բոլոր նեոհեթանոսական շարժումներն էլ նույնն են անում։ Դբա Լավը ։)

Շահվերդյանների և Այգեհատի մասին

Նենց լավ ա , երբ տաքսու վարորդը հետաքրքիր մարդ ա լինում։ Տիգրան անունով մի վարորդի հետ տեղ էի գնում, պարզեցինք որ երկուսս էլ լոռեցի ենք։ Նա պատմեց իր գյուղի մասին՝ Այգեհատի։ Շահվերդյանների գյուղն է, մի ուժեղ տոհմ է, որը բազմաթիվ ականավոր մարդիկ է տվել, պատմեց , որ Շահվերդյանները ունեցել են տոհմական պարեր, որոնք մի կերպ վերականգնվել են ու պահպանվել։ Շահվերդյանների մասին Պարերի մասին