in Լուսանկարչական մտքեր, Ծաղկաքաղ (կոնսպեկտենր և մեջբերումներ)

Սփյուռքում պատահաբար հանդիպեցի http://photobio.wordpress.com կայքին Ու ճիշտն ասած ահագին ուրախացա, կայքից սարքեցի էլ.գիրք ու սկսեցի կարդալ: Կայքում տեղ են գտել լուսանկարչության պատմությանը և տեսությանը նվիրված հոդվածներ, շատ որակով թարգմանություններ են, ոչ սիրողական, խորհուրդ եմ տալիս … Կարդալուց հետո նորից հավես արեցի և դուրս եկա փողոց լուսանկարելու: Այս փոստում կդնեմ նաև մի քանի մեջբերում ընթերցվածից:

Մարիուս դե Զայաս – Լուսանկարչություն եւ լուսանկարչություն եւ արվեստային լուսանկարչություն

Ես հավատում եմ, որ Արվեստի ազդեցությամբ զարգացած մարդու երեւակայությունը հասել է ուժգնության եւ նրբազգացության իր բարձրագույն աստիճանին` ուղղորդելով նրան պատկերացնել անընկալելին եւ անընծայելին: Երբ երեւակայությունը հասցրեց քաոսի` մարդը շոշափեց նոր ուղի, որը կարող էր տանել նրան դեպի այդ «դեպի ուր»-ը, որը անհնար է պատկերացնել: Եւ նա գտավ լուսանկարչությունը:

Լուսանկարչությունն արվեստ չէ, բայց լուսանկարները կարող են արվել այնպես, որ լինեն արվեստ:

Լուսանկարչության եւ Արվեստային լուսանկարչության տարբերությունն այն է, որ առաջինում մարդը փորձում է պարզել Ձեւի այդ օբյեկտիվությունը, որն առաջացրել է Ձեւի վերաբերյալ մարդու ունեցած տարբեր հղացությունները, իսկ երկրորդում` Ձեւի օբյեկտիվությունն օգտագործվում է կանխակալ գաղափար արտահայտելու, հույզեր փոխանցելու համար: Առաջինը Ձեւի տվյալ իրավիճակի ամրագրումն է, երկրորդը` Ձեւի օբյեկտիվության վերընծայումը` ստորադասված վերընծայական համակարգին: Առաջինը ելունդացման (indigitation) գործընթաց է, երկրորդը` արտահայտչամիջոց: Առաջինում մարդը փորձում է վերընծայել մի բան, որը դուրս է իրենից, երկրորդում նա փորձում է վերընծայել այն, ինչ իր ներսում է: Առաջինն ազատ ու անանձնական հետազոտություն է, երկրորդը` համակարգված ու անձնական վերընծայում:

Արվեստագետ լուսանկարիչն օգտագործում է բնությունը` իր անհատականությունն արտահայտելու համար: Լուսանկարիչը կանգնում է բնության դիմաց առանց նախահղացության, հետազոտողի ազատ մտքով ու փորձարարի մեթոդով, պարզելու համար նրա պայմանների ճիշտ դրությունը:

 

http://photobio.wordpress.com/2011/11/06/10/

 

Տեսողության սխրանքը Սուզան Զոնթագ

Բայցեւայնպես, կարճ ժամանակ անց խցիկով ճամփորդողները յուրացրեցին ավելի ընդարձակ թեմաներ, քան հայտնի վայրերն ու արվեստի գործերն են: լուսանկարային տեսնելը նշանակում էր գեղեցկություն բացահայտելու ունակություն մի բանում, որը բոլորը տեսնում, բայց արհամարում են իբրեւ չափազանց սովորական: Ենթադրվում էր, որ լուսանկարիչները պետք է անեին ավելին, քան տեսնեին աշխարհն ինչպես որ կա, ներառյալ նրա արդեն ծափահարված հրաշալիքները, պետք է հետաքրքրություն ստեղծեին նոր տեսողական վճիռներով:

Խցիկների հայտնագործումից հետո աշխարհում ամենուրեք սեփական սխրանք կա` տեսողության սխրանքը:

 

http://photobio.wordpress.com/2011/11/06/ …

 

Հատկապես կայֆ հոդված, որը խորհուրդ կտամ կարդալ ամբողջությամբ
Սյուզան Զոնթագ Պլատոնի անձավում

Նաև Ռոլան Բարտի բոլոր նոթերը լուսանկարչության մասին, սրանք վերլուծություններ չեն են, կամ սովորական նոթեր, պոեզիա է:

  1. Լուսանկարի առանձնահատկությունը
  2. Լուսանկարն անդասակարգելի է
  3. Հույզն իբրեւ սկիզբ
  4. Operator, Spectrum եւ Spectator
  5. Լուսավոր խցիկ/La chambre claire
  6. Ընտրական ֆոտոգենություն
  7. Լուսանկարվողը
  8. Spectator-ը. ճաշակների անկարգություն
  9. Լուսանկարչությունն ինչպես պատահար

Եթե ընթերցիչներով եք կարդալու իմ սարքած գիտեք որտեղ ա:

Սա էլ Ստիգլից ձյան, ինձ համար նորություն էր:

402px-Stieglitz-Venetian_Canal

Ստիգլից

Իսկ մյուս երկուսը Էդվարդ Ստեյհենն է նկարել

Steichen_flatiron

Էդվարդ Ստեյհեն

744px-ThePondMoonlight

Էդվարդ Ստեյհեն 2