SOS SOS !!! ՄԱՇՏՈՑԻ ԱՅԳՈՒՄ ՍԱԴՐԱՆՔՆԵՐ ԵՆ ՍԿՍՎԵԼ: Ակտիվիստների
փոխանցմամբ` երբ իրենք փորձել են ցելոֆանե տոպրակ ամրացնել կրպակի երկաթե
կարկասի վերևում` ձնից պատսպարվելու համար, իրենց են մոտեցել 3 հոգի և
սպառնալիքով կարգադրել հանել ծածկոցը: Ակտիվիստների կարծիքով դրանք
հավանաբար հարակից ռեստորանի աշխատակիցներն էին: Վերջիններս
ոստիկանություն են կանչել և ոստիկանները երիտասարդներին ասել են, թե
վերևներից հրաման կա, որպեսզի թույլ չտան այդտեղ տոպրակներ կապել և կես
ժամ ժամանակ են տվել երիտասարդներին տոպրակը հանելու համար: Այս պահին
այգում ակցիայի մասնակիցների թիվը 14 է. խնդրոււմ ենք ահազանգել
ԶԼՄ-ներին և որքան հնարավոր է արագ` միանալ նրանց դեպքի վայրում !!!
UPDATE
Mikayel Miksentius Mkhitaryan-ից
ՄԱՇՏՈՑԻ ԱՅԳՈՒՄ ցելոֆանի հարցը լուծվել է Մարդու Իրավունքների Պաշտպանի Գրասենյակի աշխատակցի օգնությամբ, որն ասել է, որ ակտիվիստները նման իրավունք ունեն: Բայց հենց այս պահին փորձում են վերսկսել շինարարական աշխատանքները, և թե ոստիկանները թե աշխատակիցները ամեն ինչ անում են կոնֆլիկտ հրահրելու համար: ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԹԵ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻՆ ԹԵ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ, ՀԵՆՑ ՀԻՄԱ ԲՈԼՈՐԴ ԳՆԱՑԵՔ ԱՅԳԻ: Ակտիվիստների խոսքով բոլորովին չեն զարմանա, որ ոստիկանները հիմա նրանց այգուց տանեն`բերման ենթարկեն: