«Բնապահպանություն» բաժնի հոդվածները

Աչքին հաճելի չի

Չհասկացա այդպես ել, թե Սերժի այցը ինչ թատրոն էր:
Ընտրություններին դիվիդե՞նտ էր ուզում շահել, թե ի՞նչ:
Կարծիքս այն է, որ ծեծ ու ջարդի ժամանակ ոստիկանները «հավեսի» էին ընկել ու չափն անցել էին , իսկ Սերժին դա հէչ պետք չէր ընտրություններից առաջ ու իրեն թվաց, որ խնդիրը այս ձևով կփակի: Կլղոզի ավելի ճիշտ:
Կամ ել ավելի վատ տարբերակ կա. ոստիկանության հարձակումը թատրոնի մի մասն էր, ու եկավ բարի Սերժիկը ու փրկեց այգին, օգտագործելով իր հմայքը և գեղագիտական բարձր ճաշակը :)
Մի խոսքով շատ մուտնի պատմություն ա …
Բայց անկախ ամեն ինչից, լավ է, որ գնացքը շարժվեց, ոչ մեկին չտաք հանկարծ փառքը, բացի Մաշտոցի այգու ակտիվիստներից, ոչ մեկի՛ն:

Շնորհավորում եմ:

Ջարդ Մաշտոցի այգում

Երեկ ոստիկանները իրենց աննասունի պես են պահել փաստորեն: Ծեծ ու ջարդ, ձերբակալություն ու այդպիսի բաներ …  Փաստորեն ինչքան վտանգ են զգում Մաշտոցի այգու պահապաններից, ովքեր ևս մի հատ բարոյական հաղթանակ տարան: Հավատում եմ, որ բարոյականը կդառնա իրական հաղթանակ:

Միայն մի բան պարզ չէղավ ինձ համար: Ինչպես եղա՞վ, որ ընտրությունների հենց նախաշեմին կատարվեց այս այլանդակությունը: Ջարդի տարբերակի քննարկումների ժամանակ բոլորի կարծիքը այն էր, որ ջարդ եթե լինի էլ, ապա միայն ընտրություններց հետո: Ու դա շատ տրամաբանական էր: Սակայն ի՞նչ է փոխվել … Ի՞նչ է կատարվել, որ իշխանությունները գնացին այս քայլին …

Բոլոր տուժածներին առողջություն եմ մաղթում, ու ոգի:

Դե ես էլ, ու համոզված եմ, որ իմ պես բազմաթիվ ոչ շատ ակտիվ համախոհներ, մեր ուժերի չափով ձեզ կաջակցենք:

Առողջ եղեք ու ուժեղ …

Երեկ երեկոյան երբ իմացա այլանդակությունների մասին, ուզում էի գրել, թե ինչո՞վ օգնենք բացի լայք ու շեյր անելուց, բայց չգրեցի, գիտեմ որ ֆբ.-ում համայնքը նորմալ աշխատում է, ու ցանկացած բան որ պետք լինի կգրվի խմբում ու կիմանամ:

Ու իմ ընթերցողներ, դուք էլ փորձեք ուշադիր լինել խմբի կյանքին, որովհետև հնարավոր է , որ դուք էլ ձեր գուցե և փոքր, սակայն անհրաժեշտ ներդրումը կարողանաք ունենալ այս պայքարի մեջ:

Ու սա արդեն շատ վաղուց դուրս է եկել զուտ բնապահպանական խնդիրների շրջանակից, սա քաղաքացիական հանրության ձևավորման գործընթաց է: Իսկ քաղաքացիական շարժումները վարակիչ հատկություն ունեն …

Մաշտոցի Այգի – Ապամոնտաժում (սկիզբ)

Ոստիկան
Ոստիկան

Ոստիկան

Կարդալ ավելին »»

«Տունը – հանդիպում մոլորակի հետ» ֆիլմի մասին

1277409824_home

Վավերագրական ֆիլմ է , որը նախաձեռնել ու նկարահանել են հանրահայտ լուսանկարիչ Յան Արտյուս Բերտրանը և ռեժիսոր Լյուկ Բեսսոնը: Մի բան էլ ավելի , երաժշտությունն էլ գրել է Արման Ամարը, ով գրել է նաև մի այլ իմ շատ սիրած ֆիլմի երաժշտությունը, «Բաբ Ազիզ»-ը ինկատի ունեմ:

Ֆիլմը մի կողմից շատ գեղեցիկ է, խելառեցնող գեղեցիկ նկարահանումներ են արված: Մյուս կողմից շատ օգտական ու մտահոգիչ ինֆորմացիա կա ֆիլմում: Օրինակ նրա մասին, որ աշխարհում արդեն կան գետեր, որոնք տարվա ընթացքում մի քանի ամիս արդեն չէն լցվում օվկիանոս: Դրանցին է Հորդանան գետը: Կամ աշխարհի ձկնային պաշարների 3/4 -ը արդեն ոչնչացված է: Որ աշխարհում ջրի ու սննդամթերքի մեծ խնդիր կա, որ գլոբալ տաքացումը հալեցնում է անտարկտիկան և արկտիկան: Որ մոլորակի էներգոռեսուրսների 80%- -ը սպառվում է բնակչության 20%-ի կողմից: Որ հարուստ երկրները իրենց բարեկեցությունը փորձում են ապահովել աղքատ երկրների բնական հարստությունների հաշվին, էկոգաղութացման միջոցով (նույն խնդիրը մենք էլ ունենք՝ թեղուտ, զանգեզուր …): Որ կենսաբազմազանության զգալի մասը կվերանա մինջև 2050 թ.-ը: Որ այդ ամենի պատճառները ինդուստրիալ/սպառողական հասարակարգն է և այլն, մի խոսքով նեգատիվ շատ կա, բայց դա անհրաժեշտ է իմանալ, հետևություններ անելու և ապագան ավելի ճիշտ կազմակերպելու համար:

Սակայն այդ ֆիլմում կա նաև պոզիտիվ: Գերմանիայում կա մի քաղաք, որը իր էլեկտորէներգիայի բոլոր պահանջները հոգում է արևային մարտկոցների օգնությամբ: Որ լատինամերիկյան մի երկիր հրաժարվել է բանակից , ու ռազմական բոլոր ծախսերին հատկացվող գումարները նարդրել է բնության պաշտպանության և կրթության ոլորտներ (մենք այսպիսի բան իհարկե չէնք կարող անել):

Խորհուրդ եմ տալիս նայել ֆիլմը ու ցույց տալ նաև այլ մարդկանց:

Հա իմիջիայլոց , այս տիպի ֆիլմեր էլի կան, սա մի տեսակ շատ նման էր ներքևում թվարկաված «դինամիկ մեդիատացիա» հանդիսացող ֆիլմերին այն տարբերությամբ որ այստեղ տեքստ են նաև կարդում, իսկ այս մյուսներում ոչ:

Յութուբ
Բեռնել տորենտ