in Բնապահպանություն, Թուք ու Մուր, Պայքար

Սատանայապաշտ

Եվս մի անգամ անկապ մի թեմա, մարդկանց բաժանելու համար:  Խնդրում եմ կարդացեք քաչալության մասին այս հոդվածը, այս դեպքում քաչալը ու սատանիստը ոչնչով չէն տարբերվում, նույնիսկ այսպես ասեմ, շատ չէն տարբերվում նաև նրանով , որ դրանք երկուսն էլ կապ չունեն պայքարի բուն էության հետ, պերմանենտ ատրիբուտներ չէն այսպես ասած:

Քաչալ

Ֆեյսբուքում որոշ մարդկանց մոտ ստատուսներ հնչեցին, որ պետք է սահմանափակել որոշ տեսակի մարդկանց մասնակցությունը շարժմանը, միայն մի բան կասեմ ՝ տհասություն: Հենց այդ էր իրականում քայլող կաթնասուններից ամենամեծի ու նրա թայֆի հիմնական ցանկությունը:

Ես միտինգների նենց ոչինչ փորձ ունեմ, ու մի բան հաստատ գիտեմ, որ ցանկացած միտինգի հավաքվում են տարբեր տիպի մարդիկ, իրենց սրտացավերով ու ոմանք նաև փորացավերով ու գլխացավերով: Գալիս են տարբեր կուսակցությունների անդամներ, ուզում են քաղաքականացնել, գալիս են մուրացկաններ, գալիս են խելագարներ ու պրովաոկացիայի մասնագետներ, յանկերը նույնպես նայում են տեսնեն թե որտեղ միտինգ կա գնան ցից լինեն, բա յանմ մենք էլ ենք ձեզ սատարում … Ինչ էի ուզում ասել , հա … Դրանցից ոչ մեկին դու չէս կարող քշել, բացի բացահայտ իրավախախտներից, կամ թեման փոխողներից: Բայանդուրը չէկավ ու ասեց որ «սատանիստները պաշտպանում են Մաշտոցի այգին», նրան իրականում ոչ մի պրիտենզիա չի կարող լինել, մարդիկ կային ասեցին, որ ինքը իրան լավ փիառ արեց, հա ի՞նչ, ձեզ չհասա՞վ փիառ, դուք եք ուզու՞մ, դուք վիզ դրեք, յամն փիառը վատ բան ա, թող վիզ դնողը փիառ լինի , ի՞նչ վատ ա որ:
Հետո ամենակարևորը ոչ մի կապ չունի թե ով ով ա եղել կանաց գաղութում կարևորը այն է որ այդ բոլոր մարդիկ այդտեղ հավաքված պայքարել են, ու դեռ պիտի շարունակեն պայքարել եթե հարկ լինի:

Քաղաքականացման թեմայով էլ եմ ուզում ասել մի երկու խոսք, ուստա Հրանտը գցեց մի հոդված , որտեղ գրված էր որ պետք է քաղաքականացնել ամեն ինչ, որ քաղաքականությունը դա ակտիվ դիրքորոշումն է աշխարհի նկատմամբ և այլն … ու ՀԱԿԻ ցեղի ջահելության մի մասը միանգամից ակտիվացավ, բա ու՞ր էին մարտի մեկին այս վատ բնապահպանները, ու մնացած բաները և այլն … բայց Մաշտոցի այգում կանգնած մարդկանցից շատերը մարտի մեկին այնտեղ էին, որտեղ և դուք: Ու ես իհարկե չէմ ուզում ՀԱԿ-իներին առանձացնել մնացած պայքարողներից , հավատալով որ նրանք էլ են լավ բան ուզում անել, բայց դե չգիտեն, թե ոնց ավելի ճիշտ կլինի:

ՀԳ0: «Առանցքային բաների մեջ միություն, երկրորդականների մեջ ազատություն, բայց ամեն բանի մեջ սեր»:

Մի հռոմեացի հրեա, մթա 1 դ.

ՀԳ1: Քաղաքականությունը գործունեություն է, որը ուղղված է պետական իշխանության գալուն և դրա պահպանմանը: (Սահմանումներից մեկը 🙂

ՀԳ2: Հասարակական-քաղաքացիական և ոչ քաղաքական շարժումները կոչվում են ակտիվիզմ:

  1. հռոմեացի հրեա՞
    այ, այ, այ, դու հրեաների խոսքեր ես մեջբերում, դու մասոն էլ կլինես, չերեւաս էլ մաշտոցի այգում ։Պ

    • Հա, վայ, վայ փաստորեն պալիտ էղա :Ճ ու խայտառակ ամբողջ ցանցով մեկ :Ճ

  2. Ապրի ախպերս լավն էր մանավանդ ՀԳ0 մեջբերումդ:

    • հա ես ետ մեջբերումը շատ եմ սիրում, շատ կարևոր բանա, որ հիմա պակասում ա շատ տեղեր

  3. Մանավանդ ոցն հասկացա էդ տղու սատանիզմը ընդամենը բողոքականության ձև ա: Որ կոնկրետ կղերականությանն ու կրոնին ա դեմ

    • Դե հա, որ հիշես մենք մի անգամ էտ Շանդոր-Մանդոր լավոսալի ռեխի մասին ահագին խոսում էինք, ինչքան ռացիոնալ բան էինք գտել, նենց կայֆ հետաքրքիր բաներ, Բայանդուրն էլ տենց բաներ էր գտել իրա համար, բայց դե հնչում ա չէ «սատանիզմ», ու սարքին եքա թեմա , «ՍԱՏԱՆԻՍՏ» ա ուուուու, փախեք, մարդակեր գազան ա :Դ:Դ:Դ:Դ

      • Դրա համար չեն ասում ես սատանիստ եմ ու 77856 ժամ մեկին բացատրում որ դա սատանայապաշտ չի այլ ուրիշ բան ա 🙂

Comments are closed.