բաժին Բնապահպանություն, Պայքար, Փիլիսոփայական

պակասող բաների մասին

Մի շաբաթ առաջ նենց վատ էի, գիտե՞ք, սենց բան կա, էն որ մտածում ես , նայում ես ասում բայց ինչու՞ եմ վատ, ի՞նչս ա պակաս, ես հիմա լավ վիճակում եմ, աշխատանք ունեմ, սիրած կին, երեխա, լավ հնգերներ, լիքը հետաքրքրություններ որոնք ուղակի իրար գլխի վրա բաձրանալով իրար հերթ չէն տալիս: Ու ընդհանուր առմամբ ամեն բան լիքն ա, հա, իրարկե ես ուզում եմ ավելի շատ օպտիկա ու էլեկտրոնիկա առնեմ, հասնեմ այն աստիճանի որ տանը աշխատեմ, ուզում եմ սեփական տուն, ու շուն պահեմ այդ սեփական տանը, ուզում եմ մոտո և այլն, ինչպես նաև ինչպես նաև ուզում եմ առաստաղի վրայով քայլել սովորրեմ 🙂 բայց դա, նենց ուղակի ուզում եմ, գիտեմ, որ դրանցից , եթե որոշ բաներ նույնիսկ չստացվի իրականացնել/ունենալ, դա ոչ մի բան մեկա չի փոխելու իմ մեջ: Ու այդ դեռևս չիրականացված ցանկությունները նույնպես կապ չունեին իմ հոգեվիճակի հետ:
Հետո գնացի միտինգ, բնապահպանական, գնացի խառնվեցի էտ պայծառ դեմքերին, էտ զիլ ձայներին, ու մեկ էլ հասկացա որ այ դա էր ինձ պակաս, պայքարն էր պակաս, այո.
էտքան բան, էլ ի՞նչ էիք սպասում որ գրեմ, գնացե՜ք տեսեք, Մաշտոցի պողոտա, Մաշտոցի այգի … Նենց չի որ ինչ որ մարդ չգիտի ինչ ա կատարվում, ես էլ պատմեմ, բա թեբա, հա էնա, սենց ու հնենց, պայքարը նվիրված է … բլյա , բլյա բլյա …

ՀԳ: Ստաբիլ ակտիվիստ հաստատ չէմ դառնա, ուղակի չի ստացվի իմ մոտ, բայց մի հոգի+մարմին երբ կկարողանամ կապահովեմ, նենց ուղակի մարդաքանակի + հոգեքանակի համար:

ՀԳ:2 Աշխարհում ամենակարևոր պայքարը բնապահպանականն է, այո, եթե բնություն չլինի էլ ի՞նչ հայրենիք, ի՞նչ ազգ, ի՞նչ դեմոկրատիա, էլ ի՞նչ հավասարություն, ի՞նչ անբարո կոսմոպոլիտներ …