բաժին Աուդիոգրքերի մասին, Վանաձորցիներ

սբ. Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգությանը» կարելի է լսել Պահք.info կայքում: Սա որքան ես գիտեմ միակ աշխարհաբար աուդիոգիրքն է: Ձայնագրվել է իմ Վանաձորում: Ձայնագրվել է «Փոքր Քաղաք Արվեստի Միություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ, Որդան Կարմիր ռոք խմբի ստուդիայում, կարդում է վանաձորցիներիս սիրելի Տեր Վահան քահանա Ազարյանը:
Դեռևս քաշելու հնարավորություն չկա, կարելի է լսել միայն օնլայն ու մասամբ, բայց գլուխները հետզհետե կավելանան:
Եթե ամբողջությամբ քաշելու հնարավորություն երբևէ հայտնվի կգրեմ տեղը և ձևը: Այսքանը: