«Վանաձորցիներ» բաժնի հոդվածները

Իրականացված բացահայտ առավելության մասին 2

Բոլորին դեմ «քվեարկված» քվեաթերթիկ
Բոլորին դեմ «քվեարկված» քվեաթերթիկ

Բոլորին դեմ «քվեարկված» քվեաթերթիկ

Շատերին դեռևս պարզ չի Էդմոնի ու իր թիմի հաղթանակի պատճառը, իսկ հասարակ բացատրությունները հստակություն մտցնելու փոխարեն որոշ մարդկանց մոտ առաջացնում են նորանոր մառազմներ հորինելու անդիմադրելի ցանկություն: Ու մառազմները գնալով շատանում են: Հաղթանակը ունի չորս պատճառ: Դրանք են

Ա. Դալլաքյանը վստահությունը կորցրել էր
Բ. Էդմոնի շտաբը մարդկային, ֆինանսական և այլ (օրինակ վարչական) միջոցների սակավությունը կոմպենսացրել էր շատ բարձր կազմակերպվածությամբ, պրոֆեսիոնալիզմով: Սեմինարներ , պարապմունքներ: Հատուկ պատրաստված սադրիչներ (պարապմունքների ժամանակ իհարկե :Ճ ), Կարդալ ավելին »»

Իրականացված բացահայտ առավելության մասին

թիվ 30 ընրատարածք, արդյունքներ
թիվ 30 ընրատարածք, արդյունքներ

թիվ 30 ընրատարածք, խորհրդարանական մեծամասնական ընտրությունների արդյունքներ

Էնքան հոգնած եմ երեկվա ընտրություններց հետո, որ էլ չասելու: Արդեն երկրորդ օրն է ինչ արթուն եմ: Դրա համար շատ չէմ գրի, չնայած շատ բան կա ասելու, դրա մասին հետո, առանձին: Ահագին տպավորություններ ունեմ, որոնց մասին կուզեմ կիսվել:
Միայն մի բան, Վանաձոր քաղաքում կատարվեց այն, ինչի մասին ես մի անգամ ասել եմ, թե սրանց ինչպես պետք է հաղթել՝ բացահայտ առավելությամբ: Ու Դալլաքյանին ոչինչ  չօգնեց, ոչ փող բաժանելը, ոչ վարչական ռեսուրսները ու  ոչ էլ մի այլ բան: Դալլաքյանին փռել ենք արևի տակ չորանալու: Ու դեռ երկար կչորանա մինջև հասկանա թե ինչ է կատարվել: Ու հա,  գեղը կանգնեց, ու գերանը ոչ թե կոտրեց, այլ փշուր-փշուր արավ ու ցրիվ տվեց …

Մի բանի վրա եմ ուզում ուշադրություն դաձնեք: Մինջև ընտրությունները դրա մասին չէմ գրել: Որպիսի հաղթական ընտրություններից հետո հանգիստ ասեմ: Կարդալ ավելին »»

Խորհրդարանական ընտրություններ 2012 Ընտրատարածք #29

Vahagn Martirosyan
Վահագն Մարտիրոսյան

Վահագն Մարտիրոսյան

Ինչպես գրել էի նախկինում հիմա պիտի փորձեմ պատասխանել այն հարցին, թե ու՞մ է պետք տալ ձայնը խորհրդարանական ընտրությունների ժամանակ 29-րդ ընտրատարածքում: Ելնում եմ նրանից, թե ես ում կտայի իմ ձայնը, եթե այդ ընտրատարածքի ընտրող լինեի: Ու առանց մի փոքր անգամ մտածելու իմ ձայնը կտայի Վահագն Մարտիրոսյանին:
Հիմնվում եմ Վահագն Մարտիրոսյանի հետ իմ անձնական ծանոթության վրա: Ավելին ասեմ, նա այն մարդն է, ով զգալի ազդեցություն է ունեցել իմ մտածելակերպի վրա: Ես նրան ճանաչում եմ այնքան ժամանակ, որքան հիշում եմ ինքս ինձ: Հորըս ընկերն է, ու իմ ուսուցիչներից մեկը, դպրոցական ուսուցիչներից չէ, այլ կյանքի: Մասնագիտությամբ տեխնար է՝ կիբերնետիկ, ժամանակին դասախոսել է պոլիտեխնիկում: Հետագայում տարբեր մասնագիտություններ է ունեցել, ինքնակրթությամբ կարողացել է մասնագիտանալ, աշխատել է տարբեր ոլորտներում, զբաղվել է նաև քաղաքականությամբ:

Մի դժվար ժամանակահատված ուներ իր կյանքում, երբ երկար ժամանակ անարդարացիորեն կալանավորված էր այլոց հանցանքների համար: Ու գիտե՞ք ինչ էր անում, բարեփոխում էր կալանավայրը ու իր սեփական կյանքը: Օրենք ու իրավագիտություն էր ուսումնասիրում: Իր հետ նստած երիտասարդներին էր կրթում: Կազմակերպել էր բանտախցի վերանորոգում: Նրա ազդեցությունը այնքան էր ուժեղացել, որ նրան նույնիսկ առաջարկել էին այդ բանտախցի «նայող ձեռնադրել», ինչից իհարկե հրաժարվել էր:
Այս պատմությունը պատմեցի , որպիսի ցույց տամ, որ ուղակի միայն խելացի բաներ խոսացող մարդ չի, այլ նաև գործուն, ստեղծագործ ու ցանկացած իրավիճակը դեպի բարին օգտագործել կարողացող:
Մի խոսքով եթե #29 ընտրատարածքում եք ընտրելու, ապա կոչ եմ անում ընտրել Վահագն Մարտիրոսյանին:

Վահագն Մարտիրոսյանը ֆեյսբուքում

Խորհրդարանական ընտրություններ 2012 Ընտրատարածք #30

Էդմոն Մարուքյան ազգային ժողովի պատգամավորության թեկնածու
Էդմոն Մարուքյան ազգային ժողովի պատգամավորության թեկնածու

Էդմոն Մարուքյան ազգային ժողովի պատգամավորության թեկնածու

Հավելում 2012-05-08

Հաղթել ենք Վիկտոր Դալլաքյանին, ահա փոստը

Իրականացված բացահայտ առավելության մասին

 

 

Ո՞ւմ ընտրել 2012թ.-ի խորհրդարանական ընտրություններն: Խոսքը կոնկրետ Վանաձոր քաղաքի երկու ընտրատարածքների մասին է: Ընտրատարածք համար 30 և ընտրատարածք համար 29: Համար 30 ընտրատարածքի մասին կգրեմ այստեղ, իսկ 29-ի մասին մյուս փոստում:
Անձամբ ես պիտի ընտրեմ Էդմոն Հրաչիկի Մարուքյանին: Ինչու՞: Կենսագրություն չէմ ներկայացնի այստեղ, ինչպես նաև նախընտրական ծրագիր, որովհետև այդ նյութերը հանգիստ կարելի է գտնել ցանցում: Հղումները անպայման կտամ վերջում: Կասեմ իմ անձնական վերաբերմունքի մասին:

Իմ անձնական ծանոթության արդյունքում ես գիտեմ, որ Էդմոնը չափազանց զարգացած, պրոֆեսիոնալ, անվախ, սկզբունքային ու իմ համար ընդունելի արժեքներ կրող մարդ է: Որպես անվախության, սկզբունքայինության և պրոֆեսիոնալիզմի ապացույց ուզում եմ բերել այն դատական գործերը և իրավապաշտպանության ոլորտում նրա կատարած աշխատանքները, որոնցով նա զբաղվում էր անցյալ մի քանի տարիների ընթացքում: Ու ասեմ մի բան նաև, Էդմոնը հաճախ վերցրել է այնպիսի գործեր, որոնք ոչ մի ուրիշ դատապաշտպան չէր վերցնում , որովհետև դրանք առնչվում էին ներկա վարչակարգի արմատական թերությունների հետևանքների հետ: Ավելի կոնկրետ բանակի, բանտերի, քաղբանտարկյալների հետ կապված գործեր:

Ահա մի քանի հղում
1in.am
hetq.am
a1plus.am

Արժեքային համակարգի մասին կասեմ հետևյալը, Էդմոնը լինելով հայասեր, այնուամենայնիվ կարողանում է չորս կողմը նայել, տեսնել այլ ազգերի ու պետությունների փորձը, ու հասկանալով կիրառել մեր իրականության մեջ:

Էդմոն Հրաչիկի Մարուքյանի նախընտրական ծրագիրը և կենասագրությունը:
http://marukyan.com/

Իսկ ընտրատարածք #29 -ի մասին կարդացեք հաջորդ փոստում: