in Երաժշտություն, Վանաձորցիներ

Փաստորեն այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է։ Ու այնպես է ստացվել, որ համացանցում հայտնվել է «Ավյուն» խմբի նորաստեղծ երգը, գրված Չարենցի «Մարիոնետ» ստեղծագործության հիման վրա։

Ահա խմբի նոր յութուբ ալիքը

Ահա «Մարիոնետ» երգը

Ահա նաև բանաստեղծության տեքստը

Եղիշե Չարենց «Մարիոնետկա»

Կամաց, կամաց, կամաց, կամաց,
Ոտքերն հողին, հողին, հողին`
Եկավ-գնաց, եկավ-գնաց,
Գունատ, դեղին, գունատ, դեղին։

Ձեռքը շարժեց ― մեկ վեր, մեկ վար,
Ոտքը խփեց ― մեռե՛լ, մեռե՛լ,―
Առաջ եկավ դժվա՜ր, դժվա՜ր,
Ձեռքը շարժեց մեկ վար, մեկ վեր։

Ահա՛, ահա՛, ― թեքվե՜ց, թեքվե՜ց,
Կընկնի՛, կընկնի՛․․․ բայց չէ՛, նայի՛,
Շուրթը շրթից դանդաղ ջոկվեց,
Մնաց մի պահ` աչքը մահի։

Ու սո՜ւր ճչաց` կարծես բռնի
Աչքերն, անշարժ, հեռուն գամած.―
Այդպես հոգի՛ս պիտի մեռնի ―
Կամա՜ց, կամա՜ց, կամա՜ց, կամա՜ց․

  1. Շատ խորը երգ ա ստացվել երեխեք ջան, ապրեք…
    հիմա անհամբեր սպասելու ե՞նք տեսահոլովակին 🙂

    • Լեռանե ջան, տեսահոլովակը դեռ պարզ չի երբ կլինի

Comments are closed.