in Պայքար, Վանաձորցիներ

թիվ 30 ընրատարածք, արդյունքներ

թիվ 30 ընրատարածք, խորհրդարանական մեծամասնական ընտրությունների արդյունքներ

Էնքան հոգնած եմ երեկվա ընտրություններց հետո, որ էլ չասելու: Արդեն երկրորդ օրն է ինչ արթուն եմ: Դրա համար շատ չէմ գրի, չնայած շատ բան կա ասելու, դրա մասին հետո, առանձին: Ահագին տպավորություններ ունեմ, որոնց մասին կուզեմ կիսվել:
Միայն մի բան, Վանաձոր քաղաքում կատարվեց այն, ինչի մասին ես մի անգամ ասել եմ, թե սրանց ինչպես պետք է հաղթել՝ բացահայտ առավելությամբ: Ու Դալլաքյանին ոչինչ  չօգնեց, ոչ փող բաժանելը, ոչ վարչական ռեսուրսները ու  ոչ էլ մի այլ բան: Դալլաքյանին փռել ենք արևի տակ չորանալու: Ու դեռ երկար կչորանա մինչև հասկանա թե ինչ է կատարվել: Ու հա,  գեղը կանգնեց, ու գերանը ոչ թե կոտրեց, այլ փշուր-փշուր արավ ու ցրիվ տվեց …

Մի բանի վրա եմ ուզում ուշադրություն դաձնեք: Մինչև ընտրությունները դրա մասին չէմ գրել: Որպիսի հաղթական ընտրություններից հետո հանգիստ ասեմ: Ինչ որ մանր ինտրիգներով զբաղվող մարդիկ հիմարություններ էին տարածում, թե ՝

մեկ Էդմոնը Թորոսյանի ձայներն էր եկել փախցնելու, մեկ Աշոտ Մանուկյանի, հետո մեկ այլ թեկնածուի: Էդմոնը մեկ հանրապետական էր, հետո ՀԱԿ-ական, հետո էլ չգիտեմ ինչական: Հիմա տեսա՞ք, չմոներ, որ Էդմոնը ու իր թիմը եկել էին միայն հաղթելու համար, ու ոչ մեկի ձայնը մյուսից մեկ այլ երրորդի համար փախցնելու կարիք չունեին: Ձայները մարդիկ սեփական ազատ կամքով տվեցին Էդմոնին:

Ու մի բան հասկացա, «ձայն փախցնելը» քաղաքական կեղծ կատեգորիա է  , այդպիսի բան չկա, դա ուրեմն քո ձայնը չի եղել իսկզբանե, հորդ տնից չէս բերել: Մարդիկ ազատ են այն տալու այն մարդուն ում հավատում են:

Ձայն փախցնելու լացուկոծը նույնպես թուլության արդյունք է, մի երկու ձայնի տարբերությամբ կրել-կրվելու, ու բացարձակ առավելության բացակայության:

Եթե վերը դրված լինքը ձեզ չգրավեց, ահա նորից եմ դնում, գնացեք կարդացեք բացահայտ առավելության  մասին

Հիմա ի՞”նչ, այն, որ սա մի այնպիսի նախադեպ էր, որով պիտի շատերը ոգեշնչվեն: Ցանկացած ընտրատարածքում կա մի խելացի տղա (անկուսակցական), ով ունի լավ ընկերներ, մեծ շրջապատ, ովքեր կարող են կազմել թիմ ու  պայքարել նույն ձևով իրենց ընտրատարածքի մանր ու խոշոր ֆեոդալիկների դեմ:  Բայց սա մնաց մյուս ընտրությունների համար, արդեն կա նախադեպ, իմացե՛ք, որ դա հնարավոր է:

Դեռևս այսքանը, շարունակելի …

  1. հիանալի է ։Ճ
    կիսում եմ ուրախությունդ ։Ճ
    ինձ թվում է այդպես պետք է լիներ հենց Վանաձորում։ ։Ճ
    ամեն դեպքում, հուսով եմ այս դեպքը նախադեպ կդարնա, ու այլ քաղաքներում նույնպես արդար եւ ազնիվ ընտրությունները կկայանան։ ։Ճ

  2. Հա, Նորայր ջան ապրես, ես էլ հույս ունեմ , որ մարդիկ կոգեշնչվեն ու այլ տեղամասերում նույնպես նման հաղթանակներ կլինեն:

Comments are closed.