in Երաժշտություն, Վանաձորցիներ

Լավ նորություն (մի քիչ էլ գովազդ :)), «աւիւն» խումբը ելույթ կունենա «Rock ConFest» փառատոնի շրջանակներում:

13 ապրիլ 2013, ժ. 18:30 ,
Երգի Պետական Թատրոն (Խանջյան 13ա)
Մուտքը ազատ է

rockfest

Ինպես գրված է փառատոնի ֆբ միջոցառման էջում

«Աւիւն» («աւ», ավյուն) – Ethno-art-rock
Էքսպերիմենտալ երաժշտական նախագիծ է, որի ներկայիս կազմը ձևավորել են այս ոլորտում որոշակիորեն կայացած երաժիշտներ:
Քրիստինե Կոլյանի վոկալը վերջին անգամ հնչել է «Գիզակ» խմբում` Էդգար Սարգսյանի կիթառի ուղեկցությամբ: Դավիթ Գրիգորյանն ու Դավիթ Գալստյանը՝ կիթառ ու բաս, համապատասխանաբար, «Որդան կարմիր» ալտերնատիվ/նյու մետալ խմբի գործող անդամներն են: Այս չորս երաժիշտներն են ձևավորում «աւիւն»-ի ներկայիս կազմը:
«աւիւն»-ը նորաստեղծ է ու դեռևս ժանրային որոնման ընթացքում: Այժմյան փուլը ժանրային առումով բնութագրելի է որպես էթնիկ տարրերով արթ-ռոք:

Բանից բեխաբար մարդկանց համար ասեմ նաև, որ խմբի որոշ կատարումներ կարող եք լսել  յութուբում և սանդքլոուդում:

Մասնակիցների ամբողջական ցանկը

  • Acid trace of suicide – deathcore
  • ANMA – Soft rock
  • Աւիւն – Ethno-art-rock
  • The Drive DreaMers – Alternative Rock
  • LousneLius – Alternative Rock
  • Little Snail Dance (LSD) – Underground music, acid punk, experimental rock, trance
  • Մարգարիտ Ամիրխանյան – Alternative Rock
  • Mr.Hell – mystic rock
  • Nemra – Alternative Rock
  • Oleess – Soft rock
  • We are – progressive metal/ballad
  • Werewolf – punk, horror punk

Միջոցառման մասին կարող եք ավելի իմանալ միջոցառման ֆբ էջում