in Բնապահպանություն, Փիլիսոփայական

Քաղաքականացման մասին

Երբ ինձ ասում են, որ ամեն բան քաղաքականություն է, ծիծաղս գալիս է, դա այն «ընդանհրապես զրիցներց» է, որոնց քանակը երբեք չի քչանում: Նման է սրանց .

«Ամեն ինչ փիլիսոփայություն է»,  «Ամեն քայլ աղոթք է», «կյանքը արվեստ է», «կյանքը գիտություն է»,«կյանքը թատրոն է», «ամեն բան ֆիզիկայի օրենքներ են», «ամեն բան տրամաբանությանն է ենթարկվում», «ամեն ինչ լիբիդոից է գալիս» … սրանք լավ են խոսելու ժամանակ, նենց հնգերական զրույցներում, կամ ինքն իր հետ խոսելիս, բայց կիրառական նշանակություն չունեն: Ու սենց մի բան էլ կա, սա հարմար ատմազկա է, օրինակ չկանգնել բնապահպանների կողքին, որովհետև նրանք ասում են որ մենք չէնք քաղաքականացնում այս հարցը: Կամ չգիտեմ, գուցե արդեն ասում են:

Պետք չի ամեն բան քաղաքականացնել, հա պոլիս , հա քաղաքի կյանք, հա մասնակցել պրոցեսներին, հա եզրի իմաստը պարզ է, բայց այդ եզրը ունի նաև բեռնվածություն ու բեռնավածությունը ավելի շատ քաղաքկան-իշխանության հասնելու միջոցով փոփոխություններ անելու իմաստն ունի: Ու ամենահետաքրքիրը այն է, որ ամեն ինչ քաղաքականացնելու ջատագովները  իշխանության գալու ձգտում ունեն, հա բան չէմ ասում, գուցե և դրական փոփոխություններ բերելու համար, բայց ինչևէ …

  1. Լսի, գիտես, ես դեռ 2008֊ին երբ բնապահպանների հետ Թեղութի, կամ Սեւանի իջեցման դեմ ակցիաներին էի լինում, ու ի դեպ, գրեթե մարդ չէր գալիս, զգացել եմ ինչպես են ինձ ասում՝ «այդպես եք անում, որ Ղարսը հանձնել ենք» կամ «պետություն եք քանդում»։

    Հա, դա շատ հարմար է այդպես ասել։
    Ավելին, ահագին մարդ կա, ում դա այնքան են ասել, որ նրանք դրան հավատում են։
    Օրինակ, Արցախում ես շատ եմ այդպիսի մարդկանց հանդիպել։

    Բայց, կա եւ այլ կողմ։
    Բնականաբար, պետք է գիտակցել, որ իրականում պետությունը ուժեղանում է հենց այդ պրոցեսների շնորհիվ։
    Որովհետեւ պետությունը /= իշխանություն։
    Հետո, պետք է գիտակցել, որ իրականում այժմյա իշխանություններն են այնպիսին, որ մի տեղից թռչկան հազիվ կփրկես, մյուս կողմից մաշտոցի այգի կանեն, մի կողմից մի բան կանես, մյուս կողմից սա կքանդեն, ու այլն։
    Այսինքն իշխանությունները ակնհայտ կոռումպացված են, ու այլ կերպ չեն կարող գործել։
    Ու ես կարծում եմ, շատ վատ է, որ մարդիկ դա չեն գիտակցում, ծառերի համար պայքարելիս։
    Ու մի բան էլ՝ ենթադրենք, մենք ընտրեցինք ինչ որ նոր, դեռ ոչ փտած իշխանություն։ Այն կսկսի փտել։ Ու այն նույնպես պետք կլինի պահել բռունցքի մեջ, կրկին անելու են վատ բաներ։ Պարզապես նրանց հետ, ով ընտրված է, աշպատելն ավելի հեշտ է, քան նրանց հետ, ում վրա այդ ընտրությունների լծակը չի գործում։
    Ու այստեղ արդեն, մենք գալիս ենք նրան, որ ժողովրդավարություն ապահովող մեխանիզմներից է՝ գործող արդար ընտրություններ, որը մեր կյանքը ահագին կհեշտացնի

    Քաղաքականացվա՞ծ է ստացվում ապա, թե ոչ, ինքդ ասա։

    • Ինչ որ գրել ես շատ ճիշտ է, բայց ես այդ ամենը տեսնում եմ որպես պայքարի զուգահեռ գծեր, քաղաքական պայքարը իրոք անհրաժեշտ է ու պետք է, բայց ոչքաղաքական (կարդա՝ ակտիվիզմային) պայքարը առօրյա առաջացող խնդրի լուծման համար ավելի հարմար է, որովհետև կարող է ավելի շատ անկեղծ ու տարբեր տիպի մարդ հավաքել:
      Իսկ իշխանության փոփոխության միջոցով իրավիճակը փոխելը ավելի ստրատեգիկ բան է, որը երկար ժամանակ է պահանջում, ի հակադրություն ակտիվիզմի, որը ավելի տակտիկ բնույթ ունի:
      Ու հետո ես հավատում են, որ իշխանությանը փոխելու երկու տարբեր ձև կա, առաջինը ՝ պաշտոնյաներին փոխելու միջոցով (ընտրություններ, հեղափոխություն …)
      Երկրորդը իշխանության ռեակցիաները փոխելու միջոցով, իսկ ռեկացիաները փոխվում են ոչ թե քաղաքական պայքարի միջոցով, այլ քաղաքացիական պայքարի, ակտիվիազմի միջոցով:
      Ես այսպես եմ մտածում:

Comments are closed.