Նայեցի, գաղափարը շատ լավն էր, մի հատ հետաքրքիր դիցաբանական-հերմենեվտիկ շերտ կար, կապված աստղակերպերի հետ, որի մասին, ոչ լսել էի, ոչ էլ մտածել, շատ հետաքրքիր էր: Միայն մի թերություն ուներ, որ եթե մարդ էպոսը չիմանա, մուլտֆիլմից բան չի հասկանա: Ու շատ կարճ էր, այնպիսի տպավորություն էր, որ սկզբից նորմալ ամեն բան գնացել էր , իսկ վերջում ուղակի անհրաժեշտ էր եղել արագ ավարտել նկարահանումները: Ու վերջը մի տեսակ այն չէր, բայց նախաձեռնությունը ու դժվարությունների հաղթահարման փաստը գովելի է, ապրեն:
Մի շատ լավ բան էլ ունի, կոնկրետ իմ մեջ առաջացավ ցանկություն ևս մի անգամ կարդալ էպոսը:
ՀԳ: Ես կցանկանայի բազմասերիանոց մուլտֆիլմի տեսքով տեսնել Սասունցի Դավիթը, բայց գիտեմ, որ դա մոտ ապագայում դժվար թե հնարավոր լինի իրականացնել, ոչ ոք այդքան գումար չի տա ինչ որ մի մուլտֆիլմ նկարահանելու համար: Բոլորը ավելի լուրջ գործերով են զբաղված:
Որտեղից ես քաշել կամ առել
Դավ ջան , ստեղ կարաս նայես
http://www.youtube.com/watch?v=T97pOBnvKuU
Իսկ ես, անկեղծ ասած, նկատեցի, որ էպոսից իսպառ վերացված էր քրիստոնեական-աստվածաշնչյան կողմը…
Փոքր ժամանականից երազել եմ, որ լինի Սասնա ծռեր համակարգչային խաղ: Կարծում եմ հետաքրքիր դաստիարակիչ ու ուսուցողական բան կարելի է ստանալ:
Հա կա այդպսիս բան, քրիստոնեական կողմը իրոք բացակայում է: Իսկ խաղի համար համաձայն եմ, իրոք շատ լավ խաղ կլինի: