բաժին Փիլիսոփայական

Սակրալ ու վուլգար արվեստի մասին

Բոլոր տեսակի միտինգները ու հավաքները մի հետաքրքիր կողմ էլ ունեն, հավաքվում են տարբեր տեսակի մարդիկ , ովքեր ունեն տարբեր հետաքրքրություններ ու տարաբնույթ թեմաների մեջ խորացած են, ու տարածության ինտելեկտուալ խտությունը անհամեմատ ավելանում է: Ու հերիք է մի ցանկացած խնդրի մասին երկու հոգի սկսեն խոսել, անմիջապես նրանց շուրջ հավաքվում են ու միտինգատեղը վեր է ածվում Աերոպագի:
Երեկ այսպիսի իրավիճակ էր Մաշտոցի այգում, քանի որ ազատ ամբիոն կա այնտեղ, խոսքը մի պահ բնապահպանական թեմաներից տեղափոխվեց սկզբում դեպի հոգեվերլուծություն և ինքնասպանության թեման, և ապա դեպի արվեստի տեսություն:
Մի միտք հնչեց, որ Կանտը ասել է թե արվեստը այն բանն է, որի պահանջը մարդու մեջ իսկզբանե չկա, ու որ արվեստ հասկանալու համար սովորել է պետք: Փորձեցի իհարկե ասել, որ համաձայն չէմ, ու բացատրել իմ կարծիքը, բայց բախվեցի բոլոր խելացի ու զարգացած, շատ կարդացած մարդկանց համընդհանուր թերությանը՝ շատախոսությանը: Այս առումով քյառթուները ու ինտիլիգենտները առանձնապես չէն տարբերվում միմիանցից: Երկու տեսակն էլ մտածում են, որ եթե շատ խոսեն, վրա վրա ու արագ արագ, կհաղթեն, բայց ճշմարտությունը ինչպես ասում են ճանաչվում է վեճի մեջ, այլ ոչ թե մենախոս շատախոսության: Չնայած պատահում է , երբ ճշմարտությունը լքում է չափազանց երկար վիճողներին:
Ես հասկանում եմ որ արվեստը ունի այսպես ասած «սակրալ» ու «վուլգար» տեսակներ: Ու նաև հասկանում եմ, որ ինտիլիգենտները արվեստ ասելով հասկանում են հենց «սակրալ» արվեստը: Բայց ցանկացած «սակրալ» արվեստ սակրալ է միայն մի արվեսաբանական «աղանդի» համար: Ու ամեն մեկը ասելով «արվեստ» բառը հասկանում է այն «աղանդի» սակրալը, որին ինքը պատկանում է:
Եթե մեր իրականության մեջ նայենք «ամենասակրալ» արվեստը կոնցեպտուալա-աբստրակտ-ակտուալ արվեստն է, իսկ ամնավուլգարը ՝ ռաբիզա-պոպա-մասս արվեստը: Ու սովորելով հասկցվող արվեստ ասելով մարդիկ ինկատի ունեն հենց կոնցեպտուալա-աբստրակտ-ակտուալ արվեստը: Որը իրականում հասկանալի է, շատ քիչ մարդկանց, կամ էլ ընդամենը հայտարարվում է, որ հասկանալի է: Չեմ հերքում, ժամանակակից արվեստը հետաքրքիր բաներ ունի իհարկե, ես «զգում» եմ ասենք Կանդինսկու «Դեղին զուգամիտությունը» , Ջեյսոն Պոլլոկի կտավների «դինամիկան» ինձ կայֆ է տալիս, բայց չէմ «զգում/հասկանում» Մալեվիչի սև քառակուսին, ու ինչ՞, ո՞րքան դեռ պիտի սովորեմ որ հասկանամ այն:
Ես այսպես եմ հասկանում, դա ընդամենը արվեստագիտական «աղանդին» պատկանելու խնդրի է, ու այդ աղանդի ներսում կատարվող դիսկուսիաների ու տվյալ «էգրեգորին» կապվածության արդյունք: Ոչ թե շատ սովորելու կամ ջանք գործադրելու: Ու բան չունեմ ասելու, որոշ խմբերի համար հաստատ «Սև քառակուսին» սակրալ է, ու իմաստով լի, ու իրոք նրանց ոգեշնչում է ու աճեցնում է: Որովհետև նրանք հենց այդ միկրոմշակույթի ներկայացուցիչներ են: Բայց դա չի նշանակում, որ նա, ով դա չի հասկանում/ընդունում/զգում այդ սակրալությունը տհաս է: Անցանք առաջ:
Սակրալի ու վուլգարի մյուս բաժանարարը մասնակցայինությունն էր, այսինքն որքան ավելի ֆիզիկապես ներգրավված է հանդիսատեսը արվեստի մեջ այնքան այն ավելի վուլգար է: Ասենք պարային երաժշտությունը ավելի վուլգար է, իսկ դասականը ավելի սակրալ, որովհետև դասական երաժշտություն լսելիս մարդիկ ֆիզիկական ակտիվություն չէն ցուցաբերում, այլ առավելապես միայն մտավոր, իսկ պարային երաժշտության ժամանակ առավելապես ֆիզիկական ակտիվություն: Իհարկե այստեղ կա ճշմարտություն, սակայն կան այնպիսի բացառություններ, որոնք այս բաժանման չափանիշը տապալում են: Բացառություններն են օրինակ ՝ մասնակցային թատրոնը, տարբեր տիպի մասնակցային փերֆորմանսները, իսկ ավելի հին ժամանակներից ասենք պատարագը (որը ինչպես ասում էր Պ. Ֆլորենսկին արվեստների սինթեզ է, ու մասնակցային թատերական ներկայացում), սաման (մավլավի դերվիշների պարը), հունական միստերիաները ու շամանական խոկումները: Վերջինների սակրալությունը, այո պահանջում է պատրաստվածություն, բայց պատրաստվածության տարբեր աստիճաններ տարբեր մասնակիցներից, սակայն բոլոր մասնակիցներից պահանջում է ներգրավվածություն: Սրանով ուզում եմ ասել, որ ներգրավվածության աստիճանը այն ջրաբաժանը չի, որով արժե բաժանել «սակրալն» ու «վուլգարը»:
Մյուս հարցը հենց Կանտի ասածն է, իբր արվեստի պահանջ մարդու մեջ իծնե չկա, ու դա սովորովի է: Այսպիսի մի հարց, «իսկ առաջին մարդը, ով ստեղծել է առաջին արվեստի ստեղծագործությունը» , ինչու՞ է այն ստեղծել , իսկ մյուսները հավանել են ու ասել որ. «այո՜ , այս ինչ լավ է, մարդկությունը սրանից հետո արվեստ կունենա: », հը ՞ , միգուցե՞ դա պատահականություն է, կարծում եմ որ ոչ:
Մարդը ունի ներքին պահանջ արվեստի, որովհետև վայրի մարդը լսել է իր սրտի զարկը ու դա առաջին ռիթմն է եղել, իսկ թռչյունների երգը միգուցե հենց առաջին մեղեդին:
Մի հետաքրքիր բան էլ կա, տիբեթյան հոգևոր երաժշտության մեջ օգտագործվող գործիքների մասին տիբեթյան մի կրոնական գրքում գրված է, որ այդ գործիքները արձակում են այն ձայները, որոնք մարդը կլսի, եթե փակ աչքերով ու ականջներով կենտրոնանա իր սեփական մարմնից եկող ձայների վրա:

Վերջաբան

Հա՛, մարդը պիտի սովորի արվեստը ավելի լավ հասկանալու համար, բայց արվեստի պահանջ մարդու մոտ այնուամենայնիվ համարում եմ որ կա, իծնե:

  1. Շատ լավ հոդված էր: Թերևս մինչև հիմա կառդացածս հոդվածներից ամենատպավորիչներից էր, իհարկե ձեր գրռումները նկատի ունեմ:
    Միանշանակ համամիտ եմ ձեր հետ: Վերջիվերջո, նույնիսկ եթե արվեստին պետք է սովորել, ապա որտեղից է գալիս ձգտումը սովորել արվեստին:
    Եվ, իհարկե, չմոռանանք մեր ուղեղի չարաբաստիկ աջ, ես կասեի լավագույն կեսի մասին, իր զգացմունքայնությամբ, իռացիոնալությամբ…. Միայն այս կիսագունդ ունենալը արդեն մեզ պարտավորեցում է սիրել արվեստը:

    • Շնորհակալություն, փաստորեն այսօր ես ինքս ինձ գերազանցեցի 🙂
      Իսկ աջ կիսագնդի մասին լրիվ մոռացել էի, արժե այս կոնտեքստում դրա մասին էլ մտածել, շնորհակալություն որ հիշեցրեցիք:

    • շնորհակալ եմ հղման համար, Վասսերմանը հետաքրքիր դեմք ա , հիմա տեսնեմ ինչ ա ասում 🙂

      • Հկ, չհամոզեց, էլի բերում ա նրան, որ պիտի ամբողջ արվեստի պատմությունը իմանաս, որ հասկանաս/գնահատես «Սև քառակուսին»:
        Մի ուրիշ տեսակետ էլ կա, կոնկրետ «Սև քառակուսու» կապակցությամբ, հիմա արդեն չէմ հիշում որտեղից եմ հիշում 🙂
        Ասում են, որ «Սև քառակուսին», նկարների մի շարքի վերջին նկարն է, նկարների շարքը կոչվում է «Իմ կյանքը», սա կարծես թե ավելի խելքին մոտ է:
        Ֆոտոապարատի մասին, իհարկե հետաքրքիր էր, ես էլ եմ մտածել նույն ձևով: Նմանատիպ պրոցես հիմա էլ կա, երբ IT տեխնոլոգիաները ազատել եմ մարդու միտքը կրկնվող ու նմանատիպ խնդիրներ լուծելու անհրաժեշտությունից, ու հիմա մարդը կարող է ավելի շատ կենտրոնանալ աշխատանքի ստեղծագործական ու երևակայական կողմի վրա, իզուր չի որ հիմա այսպես ասած «կրեատիվ»-ի բում է:

  2. Im karciqov sakral u vulgar@ mi qich haraberakan bazhanumner en en arumov, vor arvest@ inchqan el marmnakan lini amen depqum nerqin dzgtum uni hogevori, tekuz rabizapop@ dzgtum uni inchvor katarelutyan.
    Isk te inch a asel Kant@ da shataxos xelacineri sirac zbaghmunqn a:
    P.S. Kantn asel a mard@ ut vot uni ughghaki mnacac vec@ chi erevum: Vsyo menq utotnuk enq

Մեկնաբանությունները փակված են