Այսօր հանդիպում ունեի «Թումո» կենտրոնում, մի խումբ երիտասարդներ ունեն, ովքեր զբաղվում են բլոգինգով: Նրանց համար էր, բլոգի առաջխաղացման մասին էր: Չգիտեմ, հուսով եմ կարողացա օգտակար լինել:
Մի հատ պրեզենտացիա եմ սարքել (լինքը վերջում): Պրեզենտացիան մի կողմ, բայց քննարկումը շատ լավ անցավ: Ես հաճույք ստացա:
Իսկ «Թումոն» շատ ոգեշնչող տեղ է, ժամանակակից համակարգչային տեխնիկա, «տեխնոպանկ» դիզայն, լիքը պայծառ դեմքեր …
Իմացա, որ «Թումո» կենտրոնում իրականացնում են այն, ինչը իմ բլոգում կոչվում է «Կրթություն 2.0», կրթություն և ինքնակրթույուն տեխնոլոգիաների միջոցով:
Ահա ես ու երիտասարդները

Բլոգերի առաջխաղացում «Թումո» կենտրոնում, 2012.04.06
Շնորհակալություն Վիշապաքաղ Լուսինեին հանդիպումը կազմակերպելու համար:
Սա թումոական մի ֆոտո-բլոգային նախագիծ, որով զբաղվում են այս երիտասարդները: City Shoot
շնորհակալություն հաճելի և օգտակար հանդիպման համար 🙂
Ես էլ ձեզնից եմ շատ շնորհակալ 🙂
Ուրախ եմ, որ եկար: Շատ հետաքրքիր անցավ 🙂
Միայն ափսոսում եմ, որ Թումոն չհասցրեցի ամբողջությամբ ցույց տալ: Հաջորդ անգամ, որ առիթ լինի, անպայման ցույց կտամ:
Հա, Լուսին ջան, ոչինչ Թումոն դեռ կտենամ :), ապրես կազմակերպելու համար: