in Ինտերնետ, Կրթություն 2.0, Պրեզենտացիաներ, ՏՏ

Այսօր հանդիպում ունեի «Թումո» կենտրոնում, մի խումբ երիտասարդներ ունեն, ովքեր զբաղվում են բլոգինգով: Նրանց համար էր, բլոգի առաջխաղացման մասին էր: Չգիտեմ, հուսով եմ կարողացա օգտակար լինել:

Մի հատ պրեզենտացիա եմ սարքել (լինքը վերջում): Պրեզենտացիան մի կողմ, բայց քննարկումը շատ լավ անցավ: Ես հաճույք ստացա:

Իսկ «Թումոն» շատ ոգեշնչող տեղ է, ժամանակակից համակարգչային տեխնիկա, «տեխնոպանկ» դիզայն, լիքը պայծառ դեմքեր …

Իմացա, որ «Թումո» կենտրոնում իրականացնում են այն, ինչը իմ բլոգում կոչվում է «Կրթություն 2.0», կրթություն և ինքնակրթույուն տեխնոլոգիաների միջոցով:

Ահա ես ու երիտասարդները

Բլոգերի առաջխաղացում «Թումո» կենտրոնում

Բլոգերի առաջխաղացում «Թումո» կենտրոնում, 2012.04.06

Շնորհակալություն Վիշապաքաղ Լուսինեին հանդիպումը կազմակերպելու համար:

Սա թումոական մի ֆոտո-բլոգային նախագիծ, որով զբաղվում են այս երիտասարդները: City Shoot

Սա էլ Բլոգի առաջխաղացման վերաբերյալ պրեզենտացիան:

  1. շնորհակալություն հաճելի և օգտակար հանդիպման համար 🙂

    • Ես էլ ձեզնից եմ շատ շնորհակալ 🙂

  2. Ուրախ եմ, որ եկար: Շատ հետաքրքիր անցավ 🙂
    Միայն ափսոսում եմ, որ Թումոն չհասցրեցի ամբողջությամբ ցույց տալ: Հաջորդ անգամ, որ առիթ լինի, անպայման ցույց կտամ:

    • Հա, Լուսին ջան, ոչինչ Թումոն դեռ կտենամ :), ապրես կազմակերպելու համար:

Comments are closed.