in Թարգմանություններ, Փիլիսոփայական

Նստած Ցուլ, հնդկացիական տոհմապետ

Նստած Ցուլ, հնդկացիական տոհմապետ


1. Ճիշտն ասելու համար շատ խոսքեր անհրաժեշտ չեն:
2. Ի՞նչ է կյանքը: Դա լուսատիտիկի գիշերային լույսն է, դա բիզոնի շնչառությունն է, երբ գալիս է ձմեռը, դա խոտի վրա պարկող ստվերն է, որը հալվում է լուսաբացին:
3. Սիրի՛ր հողը, այն քեզ ժառանգված չէ քո ծնողներից, այլ՝ պարտքով վերցված քո զավակներից:
4. Միայն այն ժամանակ, երբ կկտրվի վերջին ծառը, երբ կթունավորվի վերջին գետը, ու կսպանվի վերջին թռչունը՝ դուք կհասկանաք, որ փողը չի կարելի ուտել:
5. Ամուսնության առաջին տարին նորապսակները նայում էին իրար ու մտածում` կարող են արդյոք իրար հետ երջանիկ լինել: Եթե ոչ` նրանք իրար հաջողություն էին մաղթում, և իրենց համար նոր ամուսիններ էին փնտրում: Եթե նրանք հանկարծ պարտադրված լինեին իրար հետ ապրել, մենք այնքան հիմար կլինեինք, որքան սպիտակ մարդն է հիմար:
6. Մեծ Ոգին անկատար է: Նա ունի լուսավոր և խավար կողմեր: Պատահում է, որ խավար կողմը մեզ ավելի շատ գիտելիքներ է տալիս, քան լուսավորը:
7. Նույնիսկ քո լռությունը կարող է աղոթքի մի մաս հանդիսանալ:
8. Գիտելիքը թաքնված է բոլոր իրերի մեջ: Շատ տարիներ առաջ աշխարհը գրադարան էր:
9. Մենք եկեղեցիներ չենք գնում, որովհետև դրանք մեզ կսովորեցնեն բանավիճել Աստծո մասին:
10. Երբ մահանում է լեգենդը և կորչում երազը, աշխարհում այլևս վեհություն չի մնում:
11. Մեկ հատ «վերցրու»-ն ավելի լավ է, քան երկու «ես կտամ»-ը:
12. Մի արի իմ ետևից. հնարավոր է, որ ես քեզ չառաջնորդեմ: Մի գնա իմ առջևից, հնարավոր է, որ ես քեզ չհետեվեմ: Այլ քայլիր իմ կողքից, և մենք մեկ ամբողջականություն կլինենք:
13. Ճշմարտությունն այն է, ինչին մարդիկ հավատում են:
14. Նույնիսկ փոքր մուկն ունի պայծառ լինելու իրավունք:
15. Ես տառապում եմ, երբ հիշում եմ, թե որքան լավ բառեր են ասված և քանի խոստում չիրականացված: Այս աշխարհում չափազանց շատ խոսում են նրանք, ովքեր ընդհանրապես խոսելու իրավունք չունեն:
16. Թող իմ թշնամին ուժեղ և վախենալու լինի: Եթե ես նրան հաղթեմ, ես ամաչելու բան չեմ ունենա:
17. Նա ով պատմություններ է պատմում, կառավարում է աշխարհը:
18. Ձգտիր իմաստության, այլ ոչ թե գիտելիքների: Գիտելիքները անցյալն են, իսկ իմաստությունը՝ ապագան:
19. Երբ դու ծնվեցիր , դու լալիս էիր, իսկ աշխարհը՝ ծիծաղում:
Ապրիր այնպես, որ մահանալիս դու ծիծաղես, իսկ աշխարհը լաց լինի:

Նստած Ցուլ, Սիտլ,Սպիտակ Ամպ և այլ XIX դարի հնդկացիական ցեղապետեր:

17 Comments

  1. համաձայն եմ, էշ եվրոպացիք/ամերիկացիք ինչ ձև դրանց քոքը կտրին 🙁

  2. Շատ լավն էր Արտակ ջան, ես հնդկացիներին և իրանց մշակույթը շատ եմ սիրում, բայց դե իրանց ժամանակն անցել էր, էդ հողի երեսին իրանց տեղը չէր այլևս…

  3. Տիրո քու վախտն էլ ա անցել, եսա գալիս եմ քու վրա ուժ կիրառեմ! 😀

    «Նա ով պատմություններ է պատմում, կառավարում է աշխարհը» = MASS MEDIA !!!

  4. haSmbatyan:
    Խնդրեմ 🙂

    Tirayr:
    Իրենց ժամանկաը թամամ չէր էլ եկել, ետ ե՞րբ հասցրեց անցնի: Եկան աննասունավարի ցեղասպանություն արին …

  5. Համաձայն եմ, ես էլ կգամ ուժ կիրառելու :Դ:Դ:Դ

  6. Իրանցից մեկին բերեինք մեզ նախագահ, բալքի մեր անասուններին սովորացնեին էրկու իշի գարի իրարից ջոկել…

  7. Գեղեցիկ էր բայց մեծամասնությունը վերցրած է քրիստոնեությունից քանի որ ծանոթ էի վաղուց։ Մենք ծանոթ չենք մեր ունեցած արժեքներին զարմանում ենք երբ լսում ենք ուրիշից։
    Ժիրայր Արմեն

  8. ո՞րն ա ըստ ձեզ վերցրած քրիստոնեությունից:
    Կամ եթե մի բան նմանացնում էք քրիստոնեությանը, (ես օրինակ չէմ նմանացնում) պարտադիր պիտի վերցված լինի՞

  9. Ժողովուրդ ջան պետք չի ուժ կիրառել իմ վրա :-)) Արտակ ջան նրանք ովքեր ցեղասպանության են ենթարկվում, այդ թվում նաև մենք, դա արդեն իսկ փաստում է, որ նրանց ժամանակը անցնում է: ( ի միջայլոց դա իրանք էլ գիտեին իրանց մարգարեություններով ):

  10. Տիր ջան, ու՞մ մարգարեություններով, քո ասած մարգարեությունները հարաֆային ամերիկայի քաղաքակրթություններում կային, իսկ սրանք հյուսիսային ամերիկայի հնդկացիներն են, չնայած տեքստից հստակ չի զգացվում, բայց դու հլա դրա դեմքին նայի, ու անունին ՝ «Նստած Ցուլ», սրանք քո ասած մարգարեություններից չունեին:
    Իսկ հրյաների ժամանակն էլ էր անցել հա՞, որ էլի մեր,հնդկացիների, հույների ու էլի շատ շատերի նման ցեղասպանության են ենթարկվե՞լ: Լավ էլ անցելա՜, էռնեկ մեր ժամանակն էլ դրանց ժամանակի պես անցներ :Դ:Դ:Դ:Դ

  11. տղեք, ստեղ որ մոմենտն ա քրիստոնեությունից????
    կամ էլ թե չէ հնդկացիք հո ավետարան չեն կարդացել…
    էս գլուխգործոց մտքերը մի զիբիլոտեք փափկասուն քրիստոնեությամբ !!!!!!!!!

  12. Տիր, սխալ ես ապեր, արի մեղանչի :-ՃՃՃՃՃՃՃ ու տերտերը մեղքերդ կքավի :-ՃՃՃՃՃՃՃՃՃՃՃ

  13. Այ Արա ջան, գիտենք որ քրիստոնեությունը ու դու իրար հետ չունեք, բայց դե քրիստոնեություն էլ կա, քրիստոնեություն էլ :Ճ, չնայած ճիշտ էս , հնդկացիները հաստատ ավետարան չէն կարդացել :Դ:Դ:Դ:Դ:Դ
    Մի բան եմ հիշում, մի ժամանակ տարբեր , ոչ ուղղափառ քրիստոնեական խմբերի ներկայացուցիչների հետ էի շփվում, գիտեք ինչ էին ասում, ասում էին, որ բոլոր կրոններում ինչ որ կա, վերցվածա աստվածաշնչից ու նենգափոխված :Դ:Դ:Դ:Դ:Դ:Դ:Դ:Դ: Ասում էին «Սատանան գող ա» :Դ:Դ:Դ:
    Դե օրինակ վեդաները ու ուպանիշադները գրոները անպայման ամեն մի գլուխը գրելուց առաջ անպայման 15 ր Ծննդոցն էին կարդում :Դ:Դ:Դ:Դ:

Comments are closed.