Տաթևի ճոպանուղի

Շաբաթ օրը գնացել էինք Տաթև, նորակառույց տեխնիկական հրաշքը տեսնելու ու դրանից օգտվելու: Ասեմ ձեզ, որ իրոք տեխնիկայի հրաշք ա, շատ տպավորիչ ա …
Բայց … Իհարկե … Ինչպես միշտ …
Բանը նրանում է, որ ցավոք չկարողացանք նստենք ճոպանուղին:
Այս մարդկանց կուտակումը առաջացել էր այն պատճառով, որ մի քանի շատ խելացի մարդիկ չէն հասկանում , որ ճոպանուղին կառուսել չի , այլ փոխադրամիջոց: Սրանք գնում են մարդա մի քանի տոմս ու սկսում են այս ու այնկողմ գնալ, առանց ճոպանուղուց իջնելու: Ճոպանուղու տարողունակությունը, եթե ճիշտ եմ հասկացել, 25 հոգի է: Այն գնում է մոտ 10 րոպե, մի այդքան էլ կանգնում է մարդկանց իջնելու և նորերին հավաքելու համար: Այսինք մի ցիկլը կազմում է , մոտ 20-25 ր: Երկու շրջանի ընթացքում ամեն անգամ իջան  5 ական մարդ: Իսկ մի քսան հոգի, մնացին մեջը … Մի խոսքով այդքան սպասելու ոչ ժամանակ կար , ոչ էլ առողջություն :), որոշեցինք գնանք մինջև ընդհուպ վանքը մեքենայով : Ուրախացնեմ, հայտնելով այն լուրը, որ ճանապարհը շաաատ լավ վիճակում էր, ձորը իջնող կտորը թարմ ասֆալտապատված էր, իսկ ձորից վանք բարձրացող մասը շատ որակով, հարթ «գռունտ» էր(երևում էր, որ այդ մասն էլ շուտով կասֆալտապատվի): Հա … Տաթևի եկեղեցու «կռանի» կապակցությամբ ասեմ, որ այն այլևս չկա, գնացեք նկարեք, լուսանկարիչներ :Դ:Դ:Դ:Դ:
Ճանապարհորդական լուսանկարները կարող էք տեսնել Այստեղ : Տաթևի վանքի «անկռան» լուսանկարն էլ կա 🙂
Իսկ որպիսի այս աշխարհը դառնա Ավելի Լավ Աշխարհ , իրավիճակը լավացնելու մի քանի առաջարկ – մտքեր, չնայած չգիտեմ դրա պատասխանատւները կարդում են արդյոք բլոգ-մլոգ, բայց եթե կարդացողների մեջ իրենց ծանոթ մարդ կա, կխնդրեմ փոխանցեք այս մտքերը 😉
Բարոյա-հոգեբանական :
Ժողովուրդ ջան, էլի եմ ասում ճոպանուղին կառուսել չի, այլ փոխադրամիջոց է, այն կառուցված է  այն նպատակով, որ մարդիկ մեքենաներով չիջնեն ձորը ու նորից բարձրանան … մի քիչ մարդ եղեք 😉
Կազմակերպչական
1. Արգելել մյուս կողմում, այսինք վանքի մոտ տոմսերի վաճառքը: Վանքի մոտ տոմս առնողը հաստատ այդտեղ մեքենայով է հասել, իրեն այլևս ճոպանուղի պետք չի:
2. Տոմսերի վաճառքի կետը հեռացնել ճոպանուղուց: Սրա իմասը այն է, որ մարդիկ հերթ(եթե դա կարելի է հերթ անվանել) են կանգնում , հետո տոմս առնում անմիջապես նստելուց առաջ: Լավ կլինի հերթում մարդիկ արդեն տոմսերով լինեն …
3. Տոմսերը անհրաժեշտ է համարակալել , համարակալումը անմիջապես կկարգավորի հերթը
4. Ամեն մի փուլից առաջ աշխատոները բաձրաձայն կանչեն հաջորդ համարների տոմսերը  ունեցող խմբի մարդկանց (կամ ինչ որ մի էլ.-ցուցանակի վրա գրվի)

Մոռացա ասեմ ճոպանուղու վճարը գնալ-գալ (երկկողմանի) 3000 դրամ է …

UPD: Ինչպես ասում է Անոնիմուսը կարող էք մի ահագին լուսանկարներ տեսնել հետևյալ էջում



One thought on “Տաթևի ճոպանուղի

Comments are closed.

Բաժանորդագրվիր բլոգիս նորություններին

Ես սոցիալական ցանցերում

Subscribe via RSS Feed      Հետևել տեսանյութերիս

Մուտքագրիր էլ․փոստդ

Գրանցվիր
Name
Email *

Բաժանորդագրվի՛ր
Տարածիր 
Աջակցիր ինձ՝ տարածելով այս նյութը
Տարածել