Ամսաթիվ 10 սեպտեմբերի 2011թ.
Արշավախումբ Արևի
Վայր Ուխտասար(Ուղտասար)

Այսօր ՀՕՖ -ի ժողովրդի հետ գնացել էի Զանգակատուն գյուղը: Ով խաբար չի, ասեմ, որ այնտեղ ծնվել ու մեծացել է Պարույր Սևակը: Բայց ամեն ինչի մասին հերթով:
Զանգակատուն գյուղի ջրամբարը

Գյուղը ունի վարելահողերի հսկայական տարածքներ: Դրանք նախկինում օգտագործվել են ցորեն և այլ հացահատիկային այլ կուլտուրեների մշակման համար: Բայց այս պահին այդ վարելահողերը չեն մշակվում: Պատճառը այն է, որ կոնկրետ տվյալ տարածքում հացահատիկային կուլտուրաներից ստացվող եկամուտը չի փակում ծախսերը: Գյուղացիները ապրում են հիմնականում այգեգործության հաշվին: Կարելի է իհարկե ընդարձակել այգիները դատարկ վարելահողերի հաշվին, սակայն այդ տարածքներում չկա ոռոգման ջուր: Ինչպես տեսնում եք նկարում, ոռոգման ջուր գյուղը ունի, բայց ջրի բաշխման մեխանիզմը հեռու է կատարյալ լինելուց: Ջրի նոր բաշխման համակարգի կառուցումը կվերացնի այս գյուղի խնդիրների մեծ մասը …
Ամսաթիվ մարտ 27 2011թ.
Մասնակիցներ ֆեյսբուքյան «Ճանապարհորդ արշավախումբ»
Միջոցառման հղումը ահա
Սկսեցինք
Մեծամոր
Մեծամորի հայտնի ֆալոսները, ու դրանց պահապան վիշապը (վիշապը իրականում վերաբնակեցված է մեր ժամանակակիցների կողմից, բերված է Սևանի ավազանից)

Շարունակությունը քաթի տակ(ևս 18 նկար)
Կարդալ ավելին »»
Խորհուրդ 1
Միշտ ունեցեք ձեզ մոտ 10 թեթրիանոց մետաղադրամներ, դրանք անհրաժեշտ են Թիֆլիսի բազմաթիվ շենքերի վերելակներից օգտվելու համար:
Խորհուրդ 2
Տաքսու վարորդների հետ նախորոք պայմանավորվեք վճարի համար, բազարը սկսեք 4 լարիից, Թիֆլիսի մեջ միջին գինը 5 լարին է:
Խորհուրդ 3
Հեռախոսով նկարահանեք այն վայրերի անունները (փողոցների անուններով ցուցնակները) , ուր նախատեսել եք վերադառնալ, սա անհրաժեշտ է այն պատճառով, որ ցուցանակների ճնշող մեծամասնության վրա գրված է միայն վրացերեն: Լուսանկարը կարելի է ցույց տալ տաքսու վարորդին, կամ պատահական անցորդներին և իմանալ ճանապարհը :
Խորհուրդ 4.
Լավ խինկալի կարելի է ուտել Միրզանի ռեստորաններից որևէ մեկում, այս ռեստորաններում կարելի է խմել նաև հենց տեղում արտադրվող գարեջուր:
Խորհուրդ 5.
Քարտեզներից օգտվելիս, եթե ձեզ անհարժեշտ է վեկտորական քարտեզ փողոցների շատ թե քիչ մանրամասն տվյալներով, օգտագործեք openstreetmap.org- ը
Իսկ եթե ուզում եք արբանյակային պատկերներ , պետք է օգտագործեք maps.google.com -ը
Խորհուրդ 6.
Անպայման այցելեք Թիֆլիսի Ugly Coyote բառը, ու ողջունեք իմ անունից աշխատակազմին
View Tbilisi, Bar Ugly Coyote in a larger map
Երևի վերջ, մնացածը հարց ու պատասխանի տեսքով: