«Ճամփորդություն Վրաստան» բաժնի հոդվածները

Ճամփորդություն դեպի Վրաստան մաս 10 (Խորհուրդներ)

Խորհուրդ 1
Միշտ ունեցեք ձեզ մոտ 10 թեթրիանոց մետաղադրամներ, դրանք անհրաժեշտ են Թիֆլիսի բազմաթիվ շենքերի վերելակներից օգտվելու համար:
Խորհուրդ 2
Տաքսու վարորդների հետ նախորոք պայմանավորվեք վճարի համար, բազարը սկսեք 4 լարիից, Թիֆլիսի մեջ միջին գինը 5 լարին է:
Խորհուրդ 3
Հեռախոսով նկարահանեք այն վայրերի անունները (փողոցների անուններով ցուցնակները) , ուր նախատեսել եք վերադառնալ, սա անհրաժեշտ է այն պատճառով, որ ցուցանակների ճնշող մեծամասնության վրա գրված է միայն վրացերեն: Լուսանկարը կարելի է ցույց տալ տաքսու վարորդին, կամ պատահական անցորդներին և իմանալ ճանապարհը :
Խորհուրդ 4.
Լավ խինկալի կարելի է ուտել Միրզանի ռեստորաններից որևէ մեկում, այս ռեստորաններում կարելի է խմել նաև հենց տեղում արտադրվող գարեջուր:
Խորհուրդ 5.
Քարտեզներից օգտվելիս, եթե ձեզ անհարժեշտ է վեկտորական քարտեզ փողոցների շատ թե քիչ մանրամասն տվյալներով, օգտագործեք openstreetmap.org- ը
Իսկ եթե ուզում եք արբանյակային պատկերներ ,  պետք է օգտագործեք maps.google.com
Խորհուրդ 6.
Անպայման այցելեք Թիֆլիսի Ugly Coyote բառը, ու ողջունեք իմ անունից աշխատակազմին ;)


View Tbilisi, Bar Ugly Coyote in a larger map

Երևի վերջ, մնացածը հարց ու պատասխանի տեսքով:

Ճամփորդություն դեպի Վրաստան մաս 9 (Ջվարի և Մծխեթա)

Մծխեթան և Ջվարին Վրաստանի հնագույն ծիսական կենտրոններն են:Վրացական քրիստոնեությունը սկսվել է այստեղից:
Ջվարի (թարգմանաբար – խաչ)

Քաթի տակ ևս 21 նկար և քարտեզներ

Կարդալ ավելին »»

Ճամփորդություն դեպի Վրաստան մաս 8 (Ծծումբային բաղնիքներ և այլն)

Քաթի տակ էլի մի 7 հատ նկար
Կարդալ ավելին »»

Ճամփորդություն դեպի Վրաստան մաս 7 (Արձաններ)

Քաթի տակ ևս 10 նկար
Կարդալ ավելին »»