in Կինոարվեստ

Պիտեր Բրուք – «Հանգիպումներ նշանավոր մարդկանց հետ»

Գյուրջիևի համանուն գրքի հիման վրա նկարված ֆիլմ է: Գրիքը այն մարդկանց մասին է, ովքեր կարևոր ազդեցություն են թողել նրա կենսագրության և մտածելակերպի վրա, դե ֆիլմը նույնպես: Ֆիլմը կարծում եմ, շատ մոտ է գրքի շարադրանքին: Միայն պարային վարժությունների պահը չէմ հիշում գրքում կար թե չէ, ու մեկել «Սարմունգ» (թե՞ «Սարմուն») եղբայրության մասին որքան հիշում եմ այդքան բան չկար գրած, որքան ֆիլմում է ցույց տրվում: Դե չգիտեմ …  արդեն լավ չեմ հիշում գիրքը , շատ վաղուղ եմ կարդացել …

Գյուրջիեվը ասում է, որ իր առաջին ուսուցիչը իր հայրն է եղել:

Մի կարճ դրվագ ֆիլմից:

Աշուղների մրցույթ է, մի քանի աշուղներ մրցում են իրար հետ լավագույնի կոչումը ստանալու համար: Հա, մի հատ էլ հայերեն երգ կա, հայ աշուղն էլ է մասնակցում մրցմանը: Հաղթում է մի նեյ նվագող աշուղ, ստանում իր հասանելի պարգևը՝ գառնուկը ու ուրախ հեռանում:

Հետո երիտասարդ Գյուրջիեվը, նստած շվի է նվագում հոր արհեստանոցում, ու հարցնում է .

– Հայրիկ, աշուղները ումի՞ց  են նվագել սովորում:

– Իրենց հայրերից:

– Իսկ իրենց հայրերը ումի՞ց:

– Նրանք էլ իրենց հայրերից:

– Ու այդպես մինչև ու՞ր:

– Մինչև Աստված:

Մի քահանա է մտնում ներս (Գյուրջիեվի հոր ընկերն է) ու սկսվում է երկար խոսակցություն, նրա մասին թե ով է աստված և այլն … վերջում հայրը որդուն ասում է:

– Եթե գիտես, թե ով ես դու , աստված ու սատանան այլևս քեզ չեն հուզի:

Ու ուղարկում է նրան տուն սողոսկած օձին բռնելու: Ինչը Գյուրջիեվը հաջողությամբ իրականացնում է:

 

Հա իմիջիայլոց Ռովները (թե՞ Պյատիգորսկին) ասում էր որ Գյուրջիեվի հայրը նույնպես աշուղ էր:

 

Իսկ ավելի ուշ արդեն սկսվում է  ազիական խայտաբղետությունը, էլ հայեր, էլ վրացիներ, էլ ռուսներ ու թուրքեր, արաբներ, եգիպտացիներ, էլ նավ , էլ դերվիշ, էլ ճնճղուկ ներկել, էլ հնագիտություն ու այդպես շարունակ …

Մի խոսքով եթե Գյուրջիեվը հետաքրիր է կարող եք նայել …

Ահագին բազմակետ ստացվեց այս փոստում …