Գյուրջիևի համանուն գրքի հիման վրա նկարված ֆիլմ է: Գրիքը այն մարդկանց մասին է, ովքեր կարևոր ազդեցություն են թողել նրա կենսագրության և մտածելակերպի վրա, դե ֆիլմը նույնպես: Ֆիլմը կարծում եմ, շատ մոտ է գրքի շարադրանքին: Միայն պարային վարժությունների պահը չէմ հիշում գրքում կար թե չէ, ու մեկել «Սարմունգ» (թե՞ «Սարմուն») եղբայրության մասին որքան հիշում եմ այդքան բան չկար գրած, որքան ֆիլմում է ցույց տրվում: Դե չգիտեմ … արդեն լավ չեմ հիշում գիրքը , շատ վաղուղ եմ կարդացել …
Գյուրջիեվը ասում է, որ իր առաջին ուսուցիչը իր հայրն է եղել:
Մի կարճ դրվագ ֆիլմից:
Աշուղների մրցույթ է, մի քանի աշուղներ մրցում են իրար հետ լավագույնի կոչումը ստանալու համար: Հա, մի հատ էլ հայերեն երգ կա, հայ աշուղն էլ է մասնակցում մրցմանը: Հաղթում է մի նեյ նվագող աշուղ, ստանում իր հասանելի պարգևը՝ գառնուկը ու ուրախ հեռանում:
Հետո երիտասարդ Գյուրջիեվը, նստած շվի է նվագում հոր արհեստանոցում, ու հարցնում է .
– Հայրիկ, աշուղները ումի՞ց են նվագել սովորում:
– Իրենց հայրերից:
– Իսկ իրենց հայրերը ումի՞ց:
– Նրանք էլ իրենց հայրերից:
– Ու այդպես մինչև ու՞ր:
– Մինչև Աստված:
Մի քահանա է մտնում ներս (Գյուրջիեվի հոր ընկերն է) ու սկսվում է երկար խոսակցություն, նրա մասին թե ով է աստված և այլն … վերջում հայրը որդուն ասում է:
– Եթե գիտես, թե ով ես դու , աստված ու սատանան այլևս քեզ չեն հուզի:
Ու ուղարկում է նրան տուն սողոսկած օձին բռնելու: Ինչը Գյուրջիեվը հաջողությամբ իրականացնում է:
Հա իմիջիայլոց Ռովները (թե՞ Պյատիգորսկին) ասում էր որ Գյուրջիեվի հայրը նույնպես աշուղ էր:
Իսկ ավելի ուշ արդեն սկսվում է ազիական խայտաբղետությունը, էլ հայեր, էլ վրացիներ, էլ ռուսներ ու թուրքեր, արաբներ, եգիպտացիներ, էլ նավ , էլ դերվիշ, էլ ճնճղուկ ներկել, էլ հնագիտություն ու այդպես շարունակ …
Մի խոսքով եթե Գյուրջիեվը հետաքրիր է կարող եք նայել …
Ահագին բազմակետ ստացվեց այս փոստում …