Ինչպես գրել էի նախկինում հիմա պիտի փորձեմ պատասխանել այն հարցին, թե ու՞մ է պետք տալ ձայնը խորհրդարանական ընտրությունների ժամանակ 29-րդ ընտրատարածքում: Ելնում եմ նրանից, թե ես ում կտայի իմ ձայնը, եթե այդ ընտրատարածքի ընտրող լինեի: Ու առանց մի փոքր անգամ մտածելու իմ ձայնը կտայի Վահագն Մարտիրոսյանին:
Հիմնվում եմ Վահագն Մարտիրոսյանի հետ իմ անձնական ծանոթության վրա: Ավելին ասեմ, նա այն մարդն է, ով զգալի ազդեցություն է ունեցել իմ մտածելակերպի վրա: Ես նրան ճանաչում եմ այնքան ժամանակ, որքան հիշում եմ ինքս ինձ: Հորըս ընկերն է, ու իմ ուսուցիչներից մեկը, դպրոցական ուսուցիչներից չէ, այլ կյանքի: Մասնագիտությամբ տեխնար է՝ կիբերնետիկ, ժամանակին դասախոսել է պոլիտեխնիկում: Հետագայում տարբեր մասնագիտություններ է ունեցել, ինքնակրթությամբ կարողացել է մասնագիտանալ, աշխատել է տարբեր ոլորտներում, զբաղվել է նաև քաղաքականությամբ:
Մի դժվար ժամանակահատված ուներ իր կյանքում, երբ երկար ժամանակ անարդարացիորեն կալանավորված էր այլոց հանցանքների համար: Ու գիտե՞ք ինչ էր անում, բարեփոխում էր կալանավայրը ու իր սեփական կյանքը: Օրենք ու իրավագիտություն էր ուսումնասիրում: Իր հետ նստած երիտասարդներին էր կրթում: Կազմակերպել էր բանտախցի վերանորոգում: Նրա ազդեցությունը այնքան էր ուժեղացել, որ նրան նույնիսկ առաջարկել էին այդ բանտախցի «նայող ձեռնադրել», ինչից իհարկե հրաժարվել էր:
Այս պատմությունը պատմեցի , որպիսի ցույց տամ, որ ուղակի միայն խելացի բաներ խոսացող մարդ չի, այլ նաև գործուն, ստեղծագործ ու ցանկացած իրավիճակը դեպի բարին օգտագործել կարողացող:
Մի խոսքով եթե #29 ընտրատարածքում եք ընտրելու, ապա կոչ եմ անում ընտրել Վահագն Մարտիրոսյանին: