Մի երկու օր առաջ “Культура” հեռուստաալիքով “Культурная революция” հաղորդումն էր, քննարկումը ինտերնետի շուրջ էր ծավալվում: Հիմնականում իհարկե բացասական իմաստով, խոսում էին ինտերնետի վնասների մասին՝ կախվածություն, պոռնոգրաֆիա …, մի երկու փոշոտված գրող-մրող, մի հատ նեղացած (աբիժնիկ) հոգեբան, մի հատ ինտերնետից գոհ ու շնորհակալ տատիկ: Գրող-մրողը բողոքում էր, որ մարդիկ գիրք չէն կարդում (ենթադրում եմ, որ հատկապես իր գրածները), հոգեբանը ՝ թե հեռանում են վիրտուալ աշխարհ ու այդպես շարունակ, բլա բլա բլա բլա բլա …
Բայց վերջում հաղորդավարը ` Միխաիլ Շվիդկոյը մի հատ պարզ ու ճշմարիտ միտք արտահայտեց.
«Մենք չէնք կախված ինտերնետից, այլ ինտերնետը՝ մեզանից»: Հալալա ուստա, հալալա …
ՀԳ: Հիսուս Նազովրետցին եթե մեր ժամանակներում ապրեր երևի կասեր ՝ «Ոչ թե մարդիկ ինտերնետի համար, այլ ինտերնետը մարդկանց»: