in Խառը

PsyCamp Երևան-12 (հոգեբանության թեմայով)

Այսպիսի մի լավ բան կա նախաձեռնած, ՓսիՔեմփ, ԲառՔեմփ-ի նման , բայց հոգեբանության թեմայով: Ահա մի քանի մեջբերում:

ՓսայՔեմփը հոգեբանական չկոնֆերանս է: Այսինքն՝ մենք ենք այն այդպես անվանել, որովհետև դեռ չենք լսել, որ այլ տեղ կամ այլ մարդիկ նման բան կազմակերպեն:
ՓսայՔեմփ կազամկերպելու միտքը առաջացավ ԲարՔեմփից: Ու ձևաչափով էլ ՓսայՔեմփը նման է վերջինիս: Ինչպես և ՏՏ չկոնֆերանսի ժամանակ, այս դեպքում էլ մուտքն ազատ է, սահմանափակված չէ մասնագիտական, սեռային, տարիքային, ռասայական չափանիշներով: Ելույթ կարող են ունենալ բոլոր ցանկացողները: Դրա կամ ուղղակի մասնակցելու համար նախորոք գրանցվելը պարտադիր չէ: Բայց շուտով կլինի գրանցման էջ ու բեյջ և շապիկ ստանալ ցանկացողները կարող են իրենց մեյլերը թողնել: Օրվա ժամատախտակը ձևավորվում է յուրաքանչյուր օրվա սկզբում՝ հենց խոսնակների կողմից:

Ներկա պահի տվյալներով, որոնք բավական հաստատուն են, ՓսայՔեմփ 2012-ը տեղի է ունենալու հունիսի 30 և հուլիսի 1-ին Պետական Համալսարանի 8-րդ մասնաշենքում (սև շենքի հետևը):

Ու ի դեպ, մենք կամավորներ և հոգեբանական ու հարակից գործունեությամբ զբաղվող կենտրոնների շրջանում աջակիցներ-հովանավորներ ենք որոնում: Եթե դա ձեզ հետաքրքրում է, ապա շուտով կայքում կհայտնվի ինֆո, թե ինչպես կապնվել մեզ հետ:

Ամբողջ տեքստը տեսեք http://tanamasi.livejournal.com/130900.html