Չհասկացա այդպես ել, թե Սերժի այցը ինչ թատրոն էր:
Ընտրություններին դիվիդե՞նտ էր ուզում շահել, թե ի՞նչ:
Կարծիքս այն է, որ ծեծ ու ջարդի ժամանակ ոստիկանները «հավեսի» էին ընկել ու չափն անցել էին , իսկ Սերժին դա հէչ պետք չէր ընտրություններից առաջ ու իրեն թվաց, որ խնդիրը այս ձևով կփակի: Կլղոզի ավելի ճիշտ:
Կամ ել ավելի վատ տարբերակ կա. ոստիկանության հարձակումը թատրոնի մի մասն էր, ու եկավ բարի Սերժիկը ու փրկեց այգին, օգտագործելով իր հմայքը և գեղագիտական բարձր ճաշակը 🙂
Մի խոսքով շատ մուտնի պատմություն ա …
Բայց անկախ ամեն ինչից, լավ է, որ գնացքը շարժվեց, ոչ մեկին չտաք հանկարծ փառքը, բացի Մաշտոցի այգու ակտիվիստներից, ոչ մեկի՛ն:
Շնորհավորում եմ: